Դեկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 08.05-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում
տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային
գոտում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային
լայնության 38.72օ և
արևելյան երկայնության 45.20օ: Ինչպես ԱրմԻնֆոին հաղորդեցնի Հայաստանի
ԱԻՆ մամուլի ծառայությունից, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության
վրա: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: