Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավարեցրել է
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը:
Այդ մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Պայմանագիրը
ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանի, Ռուսաստանի,
Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից:
ՙԱյսօր
պատմական օր է: Վավերացումից հետո մենք կդառնանք ԵՏՄ անդամ, իսկ դա մեծ
հնարավորություններ են՚, -լրագրողներին հայտարարել է Բելառուսում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:
Դեսպանն
հայտնել է, որ Հայաստանը գործընկեր պետություններին կարող ծառայություններ
մատուցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև միրգ և բանջարեղեն
մատակարարել: ՙՄենք ունենք ամենալավ կոնյակը, ամենալավ հանքային ջրերը` չմոռանալով
ՙԲորժոմին՚, – ասել է դեսպանը: Ինչ վերաբերում է մատակարարման ճանապարհներին,
ապրանքները կարտահանվեն Վրաստանի տարածքով, ավելացրել է նա: