Հայաստանի կառավարությունը կառուցողականորեն է
տրամադրված և ցանկանում է համագործակցել ընդդիմության հետ: Այդ մասին հայտարարել է
վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում:
Նրա հավաստմամբ, կառավարությունը մշտական շփումներ և
քննարկումներ է վարում ոչ իշխանական խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ`
ճիշտ լուծումներ գտնելու նպատակով: <Բայց եթե ընդդիմությունը չի ցանկանում մեզ
հետ համագործակցել այդ ուղղությամբ, ապա դա արդեն մեր գործը չէ>, - հայտարարել
է Աբրահամյանը:
Նշենք,
որ ոչ իշխանական քառյակը (ՀՅԴ, ԲՀԿ, <Ժառանգություն> և ՀԱԿ) Հայաստանի
իշխանություններին ներկայացրել է երկրում առակ իրավիճակի առողջացման վերաբերյալ 12
առաջարկություն: Սակայն կառավարությունը 12 էջով ներկայայցրել է հիմնավորումներ,
թե ինչու այդ առաջարկությունները չեն կարող կատարվել: Ավելի ուշ նախագահ Սերժ
Սարգսյանը, այդուհանդերձ, կառավարությանը կոչ է արել վերստին անդրադառնալ քառյակի
12 առաջարկություններին և քննարկել դրանց իրագործման հնարավորությունը:
Կառավարությունն այդ նպատակով առաջարկությունների հեղինակներին հորդորել է նստել
բանակցությունների սեղանի շուրջ և համատեղ գտնել դրանք իրագործելու ուղիներ, ինչը
մերժվել է քառյակի ներկայացուցիչների կողմից, ովքեր կարծում են, որ արդեն
ներկայացրել են հանրապետությունում իրավիճակի առողջացման վերաբերյալ առաջարկություններ,
իսկ դրանց իրագործման գործընթացը պետք է իրենց վրա վերցնեն իշխանությունները, և
այդ գործընթացում քննարկելու ոչինչ չկա: