Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Ադրբեջանը հերթական դիվերսիան է իրականցրել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման
գծում` Մարտակերտի շրջանի ուղղությամբ:
Ինչպես հաղորդել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր` կրելով կորուստներ ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ եւ սպառազինություն: Ցավոք, գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել 1 հայ զինծառայող, 2-ը վիրավորվել են: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:
Հիշեցնենք, որ նախորդ օրն ուշ երեկոյան հակառակորդը թիրախային կրակ էր
բացել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Մովսես և Ներքին
Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Այս անգամ հայկական կողմում կորուրստներ չեն
ղել, ադրբեջանական կողմում եղել են վիրավորներ: