Ոչ իշխանական քառյակի /ՀԱԿ, Հայաստանի ժողովրդական կուսակցություն, ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚/ հանրահավաքից հետո մեկնարկել է հանրահավաքի մասնակիցների երթը:
Երթը գլխավորել են ՙքառյակի՚ առաջնորդները: Ակցիայի մասնակիցները մտադիր են անցնել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով և Թումանյան փողոցով վերադառնալ Ազատության հրապարակ: