ՙՌոստելեկոմը՚ գործարկում է վաճառքի նոր ձևաչափ՝ վաճառակետեր: Վերջիններս գործարկվում են հաշվի առնելով բաժանորդների շրջանում արված հարցումներն ու հետազոտությունները:
Ընկերության բաժանորդներն, ի թիվս վաճառքի և սպասարկման սրահների, այսուհետ կկարողանան պայմանագիր կնքել կամ տեղեկատվություն ստանալ նաև ամենաբանուկ վայրերում գործարկվող վաճառակետերի միջոցով:Արդեն հունիս-հուլիս ամիսների ընթացքում ՙՌոստելեկոմի՚ վաճառակետեր գործարկվել են Մարտունի, Դիլիջան, Արարատ և Մեծամոր քաղաքներում: Մոտ ապագայում նման սպասարկման կետեր կգործարկվեն մի շարք այլ քաղաքներում:
ՙՙՌոստելեկոմը՚, հոգալով իր բաժանորդների մասին, ինչպես նաև մշտապես բարելավելով սպասարկման որակը, շարունակ ընդլայնում է իր ներկայության աշխարհագրությունը, ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքների զարգացման, ընդլայնման ու արդիականացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ամռան ամիսների համար “Ռոստելեկոմի” “Հիպեր արագացում” և “Wi-Fi 1 դրամով” անակնկալ ակցիաների մանրամասները ներկայացված են ընկերության պաշտոնական էջում՝ http://www.rtarmenia.am/for-home/home-promo/wifi-1-dram: *Shop in Shop – “խանութ խանութի մեջ” սկզբունքով վաճառակետերը լայն տրածում ունեն մոլերում, սուպերմարկետներում, վաճառքի այլ խոշոր վայրերում: Ողջ աշխարհում սպասարկման ոլորտում լայն կիրառություն գտած վաճառքի այս ձևն օգտագործում են մի շարք առաջատար ընկերություններ և ապրաքնանիշեր:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը “ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ” ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:
ՙՌոստելեկոմ՚ (www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը: ՙՌոստելեկոմ՚ ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում: Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: