“Ռոստելեկոմը” տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ընկերության Գլխավոր վաճառքի և սպասարկման սրահի պաշտոնական բացման արարողությունը Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 28, թիվ 1 (Հանրապետության Հրապարակ) հասցեով:Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում, բացված վաճառքի և սպասարկման սրահն իր ձևավորմամբ ու հարդարմամբ լիովին համապատասխանում է Ռոստելեկոմ ապրանքանիշի միջազգային չափորոշիչներին: Այն նախատեսված է նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար:
Արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանում էր “Ռոստելեկոմ” ԲԲԸ գործադիր փոխնախագահ, “ԶիԷնՍի-Ալֆա” ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռոգովոյը: Հրավիրված էին պաշտոնատար անձինք, հյուրեր միջազգային և տեղական մի շարք կառույցներից ու ընկերություններից:Բացման արարողության ժամանակ “ՋիԷնՍի-Ալֆա” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա մասնավորապես նշեց, որ “Ռոստելեկոմը” Հայաստանում 2012թ.-ից սկսած լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում, և արդեն իսկ ծառայություններ է մատուցում ավելի քան 18 քաղաքներում և Երևան քաղաքի ինը վարչական շրջաններում: Երևանի Կենտրոն վարչական շրջանում “Ռոստելեկոմի” կողմից ամբողջական ծածկույթն արդեն իսկ ապահովված է, իսկ վաճառքի և սպասարկման սրահի գործակումն էլ ավելի կհեշտացնի Կենտրոնի բնակիչների համար ծառայություններից օգտվելու գործընթացը:
Վերջերս Երևան քաղաքում ընկերությունը կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որն ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անխափան ու գերարագ ինտերնետ Երևանում:Այսպիսով, “Ռոստելեկոմն” արդեն իսկ Երևանի կենտրոնում է և հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին ամեն օր ժամը 1000-2200 տեղեկանալու ընկերության նորություններին տեխնոլոգիական նորագույն լուծումներով հագեցած ու հարմարավետ սրահում: 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը “ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ” ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:“Ռոստելեկոմի” ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: