Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Վրաստանի եվրաասոցացումից և Մաքսային միությանը ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո երկու երկրների միջև վիզային ռեժիմ է սահմանվելու: