Ելնելով հաճախորդների կարիքների աճից ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի
օգոստոսի 19-ից երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը մեկնարկային
ժամկետով մինչև 30.09.2014 թ.: Այժմ հաճախորդների հարմարավետության համար
աշխատանքային օրերին մասնաճյուղերն աշխատելու են մինչև ժամը 20:00:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակայնության
հետ կապերի բաժնից, աշխատանքային ժամանակացույցը փոխվել է բանկի գլխամասային
գրասենյակում և 5 մասնաճյուղերում` “Սպանդարյան”, “Խորհրդային”, “Էրեբունի”,
“Մաշտոց”, “Կապան”:
Հիշեցնենք, որ վերոնշյալ
մասնաճյուղերում երկարացված ժամերին ժամը 17:30-ից 20:00-ը հասանելի են հետևյալ
ծառայությունները` Բանկի մասնաճյուղերում տեղակայված բանկոմատների և Telcell
վճարային տերմինալների միջոցով դրամարկղային գործարքների իրականացում, հաշիվների
բացում, վճարային քարտերի տրամադրման և վարկային հայտերի ընդունում, բանկային
խորհրդատվության տրամադրում:
Նշենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել
2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100%
բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ
շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա
դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: