ԱՄՆ
պետական դեպարտամենտը հատուկ նախազգուշացում է հրապարակել երկրի այն քաղաքացիների
համար, ովքեր մտադիր են այցելել Հայաստան կամ այնտեղ են ապրում:
«Այդ քաղաքացիներին կոչ ենք անում գրանցվել Պետդեպարտամենտի STEP ծրագրում,
ինչը նրանց թույլ կտա ստանալ Պետդեպարտամենտի բոլոր նախազգուշացումները», - ասվում
է հայտարարությունում: Այս դեպքում
Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է դիմել ԱՄՆ ամենամոտ
դեսպանատուն կամ հյուպատոսություն: «Եթե ինտերնետից օգտվելու հնարավորություն
չունեք, գրանցվեք ԱՄՆ մերձակա դեսպանատանը կամ հյուպատոսւոթյունում», - նշվում է
հաղորդագրությունում:
Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր հերթին Faceвook-ի
իր էջում հաղորդում է, որ հարցումներ է ստանում դեպի Հայաստան թռիչքների
անվտանգության առնչությամբ: «Մենք տեղեկացված չենք որևէ սպառնալիքի առկայության
մասին, սակայն առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ` թռիչքների
անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար», - նշում է
դեսպանությունը:
Նշենք, որ Պետդեպարտամենտը հատուկ նախազգուշացում է
հրապարակել ԱՄՆ քաղաքացիների համար, ովքեր մտադիր են ճանապարհորդել Ռուսաստանում: