ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը
հայտարարում է American Express CASHBACK QUEST աննախադեպ մրցույթի
մեկնարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, 18 տարին լրացած ՀՀ
քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր անձիք հնարավորություն ունեն
մրցելու 150 000 ՀՀ դրամ արժողությամբ 10
դրամային մրցանակների և գլխավոր մրցանակի` 1 500 000 ՀՀ դրամի համար:
Աղբյուրի համաձայն, մրցույթին
մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը գրանցվել www.cashbackcard.am կայքում և դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` American Express Cashback Քարտ ստանալու համար:
Մրցույթի բոլոր մասնակիցների համար American Express Cashback Քարտի առաջին տարվա
սպասարկումը կլինի անվճար:
CASHBACK QUEST մրցույթը
կմեկնարկի ս.թ. սեպտեմբեի 27-ին: Մեկնարկից մինչև հոկտեմբերի 17-ը մասնակիցներին
տրվելու են մի շարք հետաքրքիր առաջադրանքներ և տարբեր ոլորտներին առնչվող
ինտելեկտուալ հարցեր, որոնք կտեղադրվեն www.cashbackcard.am
կայքում և հասանելի կլինեն միայն նախապես գրանցված մասնակիցների համար:
Յուրաքանչյուր առաջադրանքի
կատարման համար մասնակիցները կստանան համապատասխան միավորներ: Առավել քանակությամբ
միավորներ կուտակած մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող և կարժանանա 1 500 000 ՀՀ
դրամ արժողությամբ գլխավոր մրցանակին: Հաջորդ 10 մասնակիցներից յուրաքանչյուրը
կստանա 150 000–ական ՀՀ դրամ: Որքան շատ առաջադրանքներ կատարեեն, այնքան մեծ կլինի
հաղթանակի հավանականությունը:
Հիշեցնենք, որ ACBA-Credit
Agricole բանկը և American Express վճարային համակարգը 2014 թվականի հուլիսին
հայտարարեցին American
ExpressR Cashback քարտերի թողարկման մասին,
որը նորարարական նոր պրոդուկտ է և քարտապաններին հնարավորություն է տալիս կառավարել
իրենց գումարները և միևնույն ժամանակ կուտակել Cashback-ի փոխհատուցման վճարները: Cashback օպցիան քարտապանների
ամենօրյա անկանխիկ գնոմները դարձնում է ավելի շահավետ, քանի որ տարածվում է
Հայաստանում իրականացված բոլոր վճարումների վրա: American ExpressR Cashback քարտապանները
կարող են օգտվել մի շարք շահավետ առաջարկներից, օրինակ, ստանալ Cashback-ի բոլոր վճարների 1%-ը կամ 2%-ը` Հայատանի մի շարք սուպերմարկետներում
գնումներ կատարելով: American
ExpressR Cashback քարտն առաջինն է երկրում, որը կարող է տրամադրել
ավարկային գծեր:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի,
ACBA-Credit Agricole Բանկը հանդիսացավ American Express քարտերի ներդրման
նախաձեռնողը, նոր դաշտ բացելով Հայաստանի քարտային շուկայում: Առաջին փուլում,
2010 թվականի մարտին բանկն ստացավ Հայաստանի առևտրի ցանցերում AmEx քարտերի սպասարկման իրավունք, այնուհետև, հանդես գալով American
Express կորպորացիայի բացառիկ գործակալը, 2010 թվականի նոյեմբերի 23-ից սկսեց
թողարկել American Express Gold - Պրեմիում քարտերը, որը ենթադրում է միջազգային
մակարդակի արտաբանկային սպասարկման հնարավորություն: 2011 թվականի հոկտեմբերից ACBA-Credit
Agricole Բանկը գործարկեց Հայաստանի քարտային շուկայի համար բոլորովին նոր
պրոդուկտ` American Express Blue քարտը (AmEx Blue): Դրա հետ մեկտեղ, ACBA-Credit
Agricole Բանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa քարտերը և միջազգային Visa և
MasterCard քարտերը: ArCa ակտիվ քարտերի թվով Բանկը գտնվում է առաջատարների
եռյակում, իսկ Visa և MasterCard քարտերի թվով` առաջատարների հնգյակում: Պլաստիկ տրանսակցիաների
ծավալներով բանկը զբաղեցնում է երկրորդ տեղը: Բանկոմատների և սեփական POS-տերմինալների
թվով բանկն զբաղեցնում է առաջին տեղը, համապատասխանաբար ունենալով 187 բանկոմատ և 1210
POS-տերմինալ: