Հայ-թուրքական հարաբերությունները կարող են
վերականգնվել «օկուպացված ադրբեջանական տարածքներն» ազատելուց հետո միայն: Ինչպես
հաղորդում է «Թրենդը», վկայակոչելով TRT Haber հեռուստաալիքը,
այդ մասին հայտարարել է Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում»
կուսակցության ղեկավարի տեղակալ Մերհեմթ Ալի Շահինը:
Նրա
ասելով, Թուրքիան այդ մասին բազմիցս է հայտարարել: «Վարչապետ Էրդողանն իր բոլոր
հայտարարություններում ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
և սահմանի բացման մասին խոսք կարող է գնալ միայն օկուպացված ադրբեջանական
տարածքներն ազատելուց հետո», - ընդգծել է Շահինը: