ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառել ԲՀԿ կողմից իշխանափոխության պահանջի հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ:
ՙԵրկիրը ծանրագույն իրավիճակում է: Իշխանությունները կուտակված խնդիրների լուծման ուղիներ չեն առաջարկում: Փոխարենը առաջարկում են սահմանադրական բարեփոխումների գաղափարը`իրենց իսկ վերարտադրության նպատակով: Դա անընդունելի է: Ժողովուրդը համաձայն չէ դրան՚,- հայտարարել է նա:
Ծառուկյանը նշել է, որ լիովին գիտակցում է ոչ իշխանական եռյակի վրա դրված պատասխանատվությունը: ԲՀԿ առաջնորդը նշել է, որ ինքը և իր կողմնակիցները դեմ են արյունահեղությանը, բայց միաժամանակ Մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը:
Մենք ցանկանում ենք կայուն զարգացում, սոցիալական երաշխիքներ քաղաքացիների համար, որոնց 90% -ը պարտքերի և անվերջ վարկերի մեջ է թաղված: Կարծում ենք, որ պետք է ուժեղացնել իշխանությունների նկատմմաբ ճնշումը: Այդ նպատակով մենք մտադիր ենք կազմակերպել ժողովրդական շարժման միասնական մարզային շտաբեր: Ձեզանից յուրաքանչյուրն այդ շարժման մեջ իր լուման ներդնելու հնարավորություն ունի: Հարկավոր է կոտրել իշխանության քաղաքական մոնոպոլիան՚,- ասել է Ծառուկյանը: Նա ավելացրել է, որ եթե արդյունքում իշխանությունը չլսի քաղաքացիների և ընդդիմության պահանջները, այն իշխանափոխություն կպահանջի: