Հայտնի
են դարձել «Հայակ» ազգային կինոմրցանակի հավակնորդները:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է
Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար
Ռուզան Բագրատունյանը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակի
հավակնորդներ են Սուրեն Բաբայանի «Փուշը», Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի
«Փարաջանովը», Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները»; «Լավագույն
արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում` Րաֆֆի Աղեկյանի "Kinshasa Mboka Te"
ֆիլմը, Միքայել Շահնազարյանի «Արևմտյան Հայաստան, կորսված դրախտը», Արշո
Հարությունյանի «Ալպինիստները»:
«Լավագույն ռեժիսոր» կոչման համար պայքարի կբռնվել Սերժ
Ավետիքյանը և Ելենա Ֆետիսովան (Փարաջանով»), Շողիկ Թադևոսյանն ու Արեգ Ազատյանը
(«Ռոմանտիկներ»), Լիլիթ Մովսիսյանը («Կաուչո»):
«Լավագույն դերասանուհի»
կոչմանը հավակնում են Լուսինե Հարությունյանը («Փուշ»), Լուսի Աբդալյանը («Կաուչո»),
Անժելիկա Մաշուրյանը («Երկու աշխարհներից ի հիշատակ»); «Լավագույն դերասանի»
կոչման` Ժան Պիեռ Նշանյանը («Փուշ»), Սերժ Ավետիքյանը («Փարաջանով»), Նարեկ Ներսիսյանը
(«Ռոմանտիկներ»): «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կոչմանը հավակնում են Նանոր Պետրոսյանը (‹‹Կիսալուսնի ծովածոցը››), Ելենա Պրոխորենկոն (‹‹Երկու աշխարհից ի հիշատակ››), Նարինե Գրիգորյանը (‹‹Անպոչ ճգնավորը››): «Երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչման հավակնորդներ են Աշոտ Ադամյանը (‹‹Անպոչ ճգնավորը››), Աշոտ Ադամյանը (‹‹Կիսալուսնի ծովածոցը››), Մանվել Խաչատրյանը (‹‹Կաուչո››): «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի են հավակնում Դիանա Կարդումյանի
‹‹Դիալոգները››, Արշակ Զաքարյանի ‹‹Անպետքը››, Հրանտ Վարդանյանի
‹‹Սպիտակ գառան երազը››; «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի` Աշոտ Սարգսյանի ‹‹Նամակ մորը››, Արման Երիցյանի ‹‹Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է››, Մարիամ Օհանյանի ‹‹Հայաստանն անտեսանելի երկիր է›››: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Վրեժ Քասունիի ‹‹Aurora››, Արմեն Ռոնովի ‹‹Լալ որդու առակը››, Գայանե Մարտիրոսյանի ‹‹Վիշապագորգի գաղտնիքը››; «Լավագույն դեբյուտ» անվանակարգում` Ալեքսանդր Բաղդասարյանի ‹‹Ճանապարհը››, Սեգ Կիրակոսյանի ‹‹Պետք ե՞մ ես ձեզ››, Ալեն Մանուկյանի ‹‹Հարությունը››:
«Լավագույն օպերատոր» անվանակարգում բաղձալի արձանիկին հավակնում են
Թամմամ Համզան (‹‹Փուշ››). ‹‹Ռոմանտիկները››), Վազգեն Մարտիրոսյանը (‹‹Կաուչո››), «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում` Սուրեն Բաբայանը (‹‹Փուշ››) , Լիլիթ Մովսիսյանը, Արսեն Գրիգորյանը, Շողեր Պետրոսյանը (‹‹Կաուչո››), Շողիկ Թադևոսյանը Արեգ Ազատյանը (‹‹Ռոմանտիկները››) «Լավագույն նկարիչ» անվանակարգում` Վլադիսլավ Ռիժիկովը (‹‹Փարաջանով››), Շողիկ Թադևոսյանը, Արեգ Ազատյանը (‹‹Ռոմանտիկները››), Գոհար Պարույրյանը (‹‹Կաուչո››):
«Հայակ» ազգային կինոմրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի
13-ին Երևանում: