Հայաստանի
հին մայրաքաղաք Դվիինի տարածքում կբացվի «Քարեդարան»` քարի մշակույթի թանգարան:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և
ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Այս տարի ինստիտուտն իրականացնում է նոր ուղղության
ծրագրեր. պետությունը միջոցներ է հատկակցրել պահպանման և մասնակի վերականգնման
աշխատանքների համար: «Առաջին ծիծեռնակը» դարձավ Դվինը, որտեղ հնագիտական պեղումներ
են անցկացվում ոչ առաջին տարին: Այստեղ նախատեսվում է ստեղծել «Քարեդարան», որտեղ
կներկայացվեն քարերի ֆրագմենտներ (օրինակ` խաչքարերի և տարբեր կառույցների), որոնք հայտնաբերվել են Դվինում պեղումների ընթացքում:
Բացի այդ, ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամրապնդվի հնագիտական
հուշարձանի տարածքի մուտքը, ինչպես նաև կանցկացվեն ճանապարհներ:
Ինստիտուտն
այդպիսի աշխատանք առաջին անգամ է անցկացնում: Ավետիսյանի ասելով, ծրագրի նպատակը
նաև զբոսաշրջության զարգացումն է: