Հայաստանի
ֆինանսական շուկայում դեկտեմբերի 17-ի նման ցնցումներ էլ չեն լինելու: Այս մասին
լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշել է, որ նախօրեին արձանագրվեց դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի
աննախադեպ աճ, բայց այսօր արդեն իրավիճակը նորմալացավ: «Ներքին ոչ մի պրոբլեմ մենք
չունենք, մեր բանկերն ունեն բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ: Երեկվա
իրադարձությունները գլոբալ գործընթացների արդյունք էին»,-ասել է Աբրահամյանը: Նա
նաև վստահություն է հայտնել,որ քաղաքացիները վնասներ չեն կրել:
Նշենք, որ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի
նկատմամբ կազմել է մոտ 45%, որից հետո, դեկտեմբերի 18-ին ամրապնդվեց 18% մակարդակում: Տվյալ պահին, դեկտեմբերի 189-ին (16:30)
փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 460/510 դրամ/դոլար, եվրոն` 528/643 դրամ/1 եվրո, ռուսական
ռուբլին` 6.8/9,0 դրամ/1ռուբլի: Օպտիմալ փոխարժեքները Հայաստանի բանկերում մինչև ժամը 14:00-ն կազմել են` ԱՄՆ 1 դոլարի առքի
առավելագույն գինը կազմել է 510 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն
գինը` 620 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,3 դրամ 1
ռուբլու դիմաց: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 18-ին գործարքներ չեն կատարվել, իոսկ հունիսից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային
գործարք, իսկ փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 560.00 դրամ/$1: Բորսայական
գործարքների այդ ծավալից շուրջ 117 մլն.դոլարը բաժին է ընկել
միայն նոյեմբերին: Անցած շաբաթ (դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների
միջբանկային շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`$59.3 մլն, ձևավորելով փոխարժեքը
442,42 դրամ/$1 մակարդակում: