Բաքվի
խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին հարկադրաբար
տարել են Գլխավոր դատախազության քննչական վարչություն: Ինչպես հաղորդել է
«Թուրանը», վկայակոչելով Յունուս ամուսինների ներկայացուցիչ Յուսիֆ Աղաևին, քննիչ
Իբրահիմ Լեմբերանսկին մերժել է իր մասնակցությունը քննությանը, դա հիմնավորելով
այն բանով, որ «դրա իրավունքն ունի միայն փաստաբանը»:
ԽԺԻ տնօրենին ձերբակալել են հուլիսի 30-ին սեփական տան
մոտ: Աղաևի ասելով, դա հիմք է տալիս կարծելու, որ Յունուսին մտադիր են մեղադրանք
առաջադրել, իսկ նրան հարկադրաբար Գլխավոր դատախազություն տանելը բացատրվում է
ցուցմունք տալուց հրաժարմամբ:
Արիֆ
Յունուսն իր հերթին ոստիկանության կողմից իր բնակարանի շրջափակումից հետո
հայտարարել է, որ մտադիր է «հանձնվել» և իր փաստաբանի հետ գնալ Գլխավոր
դատախզություն` ցուցմունք տալու: Միևնույն ժամանակ նա հայտարարել է իր սպասվող
ձերբակալության մասին: