Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը բանակացություններ է վարում հայկական տարածքում ձերբակալված ադրբեջանցի քաղաքացիների հետ հանդիպում կազմակերպելու շուրջ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ԿԽՄԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք աշխատում ենք իրենց մանդատի, այդ թվում`Ժնևյան կոնվենցիայի շրջանակներում, և անում իրենցից կախված ամեն ինչ ձերբակալվածների հետ հանդիպման համար: Այս համատեքստում Ամատունին ավելացրել է, որ ԿԽՄԿ մանդատում այս կամ այն հանդիպման կազմակերպման հստակ ժամանակային շրջանակներ նշված չեն, և ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից:
Ամատունին չի մեկնաբանել պաշտոնական Ադրբեջանի սպառնալիքները ԿԽՄԿ Բաքվի գրասենյակին`նշելով, որ դա իր իրավասության մեջ չի մտնում:
Հիշեցնենք, որ հուլիսի առաջին տասնօրյակում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ լխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ արդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված: