Հայաստանի
խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում համաձայնել
է, որ հանրապետությունում կան բազմամթիվ չլուծված հայեցակարգային խնդիրներ,
մասնավորապես, կոռուպցիան, կաշառակերությունը, հովանավորչության մթնոլորտը:
Ընդ
որում նա հայտարարել է, որ այնքան էլ չի հասկանում, թե ժողովուրդն ինչ է ուզում:
«Ժողովուրդը միայն ասում է, որ ամեն ինչ վատ է, սակայն` կոնկրետ ինչ է ուզում,
անհասկանալի է: Այո, մենք էլ ենք հասկանում, որ կան բազմաթիվ խնդիրներ, ավելին,
մեքն ինքներս ենք դրանց մասին
բարձրաձայնում: Ողջ հարցն այն է, որ ժողովրդի ցանկություններն ու երազանքները մի
բան է, իսկ մեր հնարավորությունները` մեկ այլ բան», - նշել է ԱԺ խոսնակը: