Հայաստանը դեմ է,
որպեսզի ղարաբաղյան կարգավորման քննարկումները
դուրս հանվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից: Այս մասին այսօր Երևանում կայացած
մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործանախախ Էդվարդ Նալբանդյանը,
մեկնաբանելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի
զեկույցի գծով նախապատրաստությունները:
Նա նշել է, որ
ԵԱՀԿ ՄԽ միակ կառույցն է, որն ունի հակամարտության կարգավորման միջնորդի
միջազգային մանդատ: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն այլ
ձևաչափ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը վկայում են այն մասին, որ Բաքուն փորձում է
ձախողել բանակցային գործընթացը»,-համոզված է Նալբանդյանը:
Նախարարը
գտնում է նաև, որ Ղարաբաղի գծով զեկույցի կազմումը և մշակումն ալ կառույցներում չի
կարող նպաստել բանակցային գործընթացի առաջընթացին և կարող է ունենալ հակառակ
արդյունաը, ինչում շահագրգռված է ադրբեջանական կողմը: Նալբանդյանը համոզված է, որ
նման գործողությունները կարող են հունից դուրս բերելԼՂՀ հակամարտության
կարգավորման բանակցային գործընթացը: