Պարոն քաղաքապետ ինչու՞ ներկա չէիք
«Ամենափրկչի» խաչերի օծմանը:
Առաջին հերթին նշեմ որ որպես գյումրեցի եվ Գյումրու քաղաքապետ, ցավ եմ
ապրում, որ քաղաքային բյուջեից այդքան հատկացումներից եվ այդքան մասնավոր նվիրատվություններից հետո «Ամենափրկիչը
դեռ կառուցված չէ»: Ինչ վերաբերում է իմ մասնակցել չմասնակցելուն, ապա չեմ կարող մասնակից լինել մի միջոցառման, որի հիմքում
սրբության շահագործումն է: Երբ «Ամենափրկիչը» թալանածը պաշտպանելու կամ թալանի
համար թույլտվություն ձեռք բերելու միջոց է դառնում մի կլանի ձեռքին: Պատրաստ եմ որպես քաղաքապետ եվ որպես գյումրեցի ամեն կերպ մասնակցել «Ամենափրկչի»
կառուցմանը, եթե դա լինի եկեղեցու, թեմի առաջնորդի հովանու ներքո:
Վարդան
Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ձեր հասցեին, չէ՞ք
պատրաստվում պատասխանել:
Ես գյումրեցիներին խոստացել եմ չշեղվել իմ ուղղուց
եվ ժամանակ չվատնել ամեն մի ոչնչության վրա:
«Ասֆալտապատում», «փողոցային լուսավորություն»,
«խաղահրապարակներ», «սոցիալական աջակցություն կարիքավոր ընտանիքներին»: Այս թեմաներով զրուցենք ինչքան ուզում եք: Հասկացեք, մակարդակ
կա, որից ցածր երկրի երկրորդ քաղաքի քաղաքապետը իջնել չի կարող:
Ի դեպ
ասֆալտապատման մասին, ե՞րբ եք սկսում Սպանդարյան փողոցի ասֆալտապատումը:
Աստծո կամեցողությամբ հուլիսի
15 ին:
Շնորահակալություն զրույցի համար: