Սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել
է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այդ մասին հոկտեմբերի 23-ին կառավարության
նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա ասելով, զբաղեցրած պաշտոնից
հեռանալը պայմանավորված է նոր աշխատանքի անցմամբ, որի մասին առայժ չի հաղորդվում:
Նրան փոխարինողի անունը նույնպես առայժմ չի նշվում: