Beeline-ը հայտարարում է Տավուշի մարզում վաճառքի և սպասարկման դիլերական գրասենյակի բացման մասին: Գրասենյակը գտնվում է Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ և աշխատելու է երկուշաբթիից-կիրակի` ժամը 10:00-ից մինչև 19:00-ն առանց ընդմիջման:
ՙԲագրատաշեն սահմանային անցակետի մոտ գրասենյակի բացումը հատուկ կարևորություն ունեցող իրադարձություն է մեզ համար, քանի որ Բագրատաշենը հանդիսանում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների կարևորագույն կենտրոն և Հայաստանում ամենամարդաշատ մաքսային կետերից մեկը: Մեզ համար շատ կարևոր է Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլ նաև երկրի հյուրերին՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի 80 վաճառքի և սպասարկման գրասենյակ: