Քաղաքական ուժերի և քաղաքացիական հատվածի միջև խորհրդատվությունները կշարունակվեն, այսօր Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի խոսքով, ոչ ոք ի վիճակի չէ միայնակ լուծել Հայաստանի առջև ծառացած լրջագույն խնդիրները, հարկավոր էր երկրի ճակատագրի համար մտահոգ ուժերի լայն համախմբում: Նա նաև հայտարարել է, որ ԲՀԿ-ն բաց է մնացած ուժերի հետ քննարկումների և համագործակցության համար:
ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանն իր հերթին հայտարարել է, որ ԲՀԿ և ՄԱԿ մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ համընկնում են, սկզբունքային տարաձայնությունների նրանց միջև չկան: Խոսելով նոր կառավարության գործունեության մասին`կողմերը նշել են, որ այն պետք է ուղղված լինի գործազրկության, կոռուպցիայի և բնակչության արտագաղթի վերացմանը: Արսենյանը հավելել է, որ Հայաստանն այսօր սահմանադրական բարեփոխումների կարիք չունի, քանի որ չկա սահմանադրական ճգնաժամ: