ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանը խոստացել
է երկու
օրվա ընթացքում
քննարկել «Տոնուս»-ից խաբված քաղաքացիների դիմումները:
«Տոնուս»-ից կողմից խաբված մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր
հավաքվել էին Պռոշյան փողոցում, որտեղ գտնվում են կառավարական ամառանոցները,
սպասելով նախագահ Սերժ Սարգսյանին:
Դուրս գալով կառավարական ամառանոցների դարպասներից, նախագահի
ավտոշարասյունը կանգ է առնում, և պետության ղեկավարը դուրս է գալիս ավտոմեքենայից`
բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների պրոբլեմը պրոբլեմը պարզելու համար:
Ծանոթանալով պրոբլեմի էությանը, Սերժ Սարգսյանը խոսք է երկու օրվա ընթացքում
քննարկել այն: Ի դեպ, բողոքավորների շարքում կար ՌԴ նախկին մի քաղաքացի, որը
սպառնաց բողոքել Պուտինին, եթե պրոբլեմը չլուծվի:
Նշենք, որ «Տոնուս» ընկերությունն զբաղվում էր բնակելի շենքերի
շինարարությունով, սակայն սնանկացավ, թողնելով շինարարություններն անավարտ, իսկ
հարյուրավոր քաղաքացիներ մնացին անօթևան: ի դեպ, ընկերության հիմնադիր Աշոտ
Տոնոյանը մահացավ:
Օրերս «Դալմա» առևտրի կենտրոնի
մոտակայքում շահագործման հանձնվեց բազմահարկ մի նոր շենք, որտեղ կբնակեցվեն Արամի
8 հասցեի բնակելի համալիրների խաբված բաժնետերերը: