2015 թվականին Ամերիաբանկը նախատեսում է կորպորատիվ
պորտֆելը մեծացնել 70 մլն.դոլարով, մինչև 520 մլն. դոլար, պահպանելով առաջատարի
դիրքերը Հայաստանի բանկային համակարգում: Այսօր կայացած ճեպազրույցում նման
կանխատեսությամբ է հանդես եկել Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի
ղեկավար Գագիկ Սահակյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի
հարցին, և միաժամանակ ճշգրտելով, որ 2014 թվականի ավարտին բանկի պլաններում արդեն
ամրագրված է 460 մլն.դոլարի սանղակը:
Նրա խոսքով, դա լիովին հասանելի ցուցանիշ է, քանի որ այս
տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկի կորպորատիվ վարկային պորտֆելն արդեն կազմել
է 430 մլն.դոլար, որտեղ միայն վարկերը (առանց ակրեդիտիվների ու բանկային
երաշխիքների) կազմել են 405 մլն.դոլար: Ընդ որում, կորպորատիվ պորտֆելի գծով
Ամերիաբանկի և մյուս բանկերի ցուցանիշների միջև եղած տարբերությունը 3-րդ
եռամսյակում կլինի ավելի էական, քան 2-րդ եռամսյակում էր:
Նա նշել է, որ բանկի ընդհանուր վարկային պորտֆելում
կորպորատիվ հաճախորդների մասնաբաժինը կազմում է 82%: Բանկի առաջնահերթություններն
ըստ վարկավորման ոլորտների պահպանվում է ՓՄՁ, վերականգնվող էներգետիկայում,
լեռնա-մետալուրգիայում, սննդի և վերամշակվող արդյունաբերությունում, ինչպես նաև
գյուղատնտեսությունում: Բանկը տարեսկզբից վարկային պորտֆելը մեծացրել է 29.4%,
մախատեսելով մինչև տարեվերջ արագացնել աճի տեմպերը մինչև 40%: Բանկը միաժամանակ
ապահովել է նաև խոշոր բիզնեսի վարկավորման 13.2% աճ: Ինչ վերաբերվում է
վերականգնվող էներգետիկային, ապա Գ.Սահակյանն ընդգծել է, որ այդ հատվածի վարկերի
80%-ը սպասարկում է Ամերիաբանկը, հուլիսի 1-ի դրությամբ ապահովելով 17 մլրդ.դրամի
վարկային պորտֆել: «Մեզ համար սա հետաքրքիր ուղղություն է, որի վրա մենք դնում ենք
հիմնական շեշտը, մասնավորապես, խոսքը գնում է փոքր ՀԷԿ-երի մասին, և այստեղ մենք
պատրաստ ենք գործ ունենալ երկարաժամկետ նախագծերի հետ, անգամ որոշակի ռիսկերի
պայմաններում: Այս ուղղության համեմատ առևտրի հատվածը վարկավորման առումով ավելի
ռիսկային է, բայց բանկային տարբեր պրոդուկտների կիրառման առումով այն բանկին
հետաքրքրում է, ընդ որում, վարկավորում ենք ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածածխ
առևտուրը: Մենք շատ արագ ենք արձագանքում համաշխարհային փոփոխություններին: Այսօր
էլ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման պայմաններում մենք հեռանկարներ ենք
տեսնում հայկական գյուղմթերք արտադրողների համար` արտահանման առումով: Օրինակ,
սննդի արդյունաբերության արտադրանքը (վերամշակող ձեռնարկությունները), ջերմոցային
տնտեսությունները»,-հավելել է Սահակյանը, հիշեցնելով, որ Ամերիաբանկը Հայաստանում
առաջինն սկսեց ֆինանսավորել ջերմոցային տնտեսությունները, 2013 թվականին շատ արագ
թափ հավաքելով այդ ոլորտում, նկատելով այստեղ մեծ ներուժ և ներդրումների արագ
վերադարձ:
Ինչ վերաբերվում է լեռնա-մետալուրգիական ոլորտին,
մասնավորապես, խոսելով Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող խոշոր ձեռնարկությունների
մասին, նա կարծիք է հայտնել, որ միջազգային գների տատանումներն այդ ոլորտում կարող
են առաջացնել լուրջ պրոբլեմներ, որոնք կարող են մեղմել այդ ձեռնարկությւոնների
կողմից լուրջ ձևավորված անվտանգության բարձիկը: «Իրավիճակի բարդացման դեպքում մենք
շահագրգռված ենք օգնել մեր հաճախորդներին: Եվ անկախ Ռուոսաստանի դեմ կիրառված
պատժամիջոցներից, դա արտահանման առումով հետաքրքրիր պրոդուկտ կարող է
լինել»,-հայտարարել է Գ.Սահակյանը:
«Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելիս մենք կիրառում ենք
անհատական մոտեցումներ, կախված յուրաքանչյուր վարկառուի պահանջներից, սկսած
անհրաժեշտ պրոդուկտի ընտրությունից և վերջացրած վարկավորման պայմաններից, և
իհարկե, հաշվի առնելով բանկի հնարավորություններն այս կամ այն զիջումների գնալու և
այս ոլորտում վարկավորելու առումով»,-նշել է նա:
Գ.Սահակյանը, կանխատեսելով բանկի կորպորատիվ վարկավորման
պորտֆելի դինամիկան, հաղորդել է, որ Ամերիաբանկի 2014 թվականի ռազմավարական
զարգացման ծրագրով ամրագրված է 27.5% աճ, բայց մինչև սեպտեմբեր այդ սանդղակը
կբարձրացվի, հաշվի առնելով, որ ընթացիկ տարվա վերջին այս ցուցանիշի աճը
նախատեսվում է 35%: Բանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելը 2014 թվականի սեպտեմբերի
1-ի դրությամբ կազմել է մոտ 50 մլն.դոլար, տարեկան աճը`43%, իսկ միայն
հունվար-օգոստոսին` 17%: Բանկի ֆակտորինգային պորտֆելը կազմել է 15 մլն.դոլար,
լիզինգային պորտֆելը` ավելի քան 5 մլն.դոլար, փաստաթղթային ակրեդիտիվները` ավելի
քան 29%, բանկային երաշխիքները`մոտ 18 մլն.դոլար: Երկրի առևտրի ֆինանսավորման
շուկայում Ամերիաբանկի մասնաբաժինը կազմում է ավելի քան 40%:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, Ամերիաբանկի
ակտիվները 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել են 343 մլրդ դրամ (1 տեղը ՀՀ բանկային
համակարգում): Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են մոտ 55%:
Ըստ ոլորտների դասակարգման դեպքում բանկի վարկային պորտֆելն ունի հետևյալ տեսքը.
արդյունաբերություն - 33.5 մլրդ դրամ (վարկային պորտֆելի 17,2% - ը),
գյուղատնտեսություն - մոտ 67 մլրդ դրամ (34.4%); շինարարություն - 5.4 մլրդ դրամ (2.8%); տրանսպորտ և կապ - 4.8
մլրդ դրամ (2.5%); առևտուր - 20,4 մլրդ դրամ (10.5%): «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ
բանկ է, որը կորպորատիվ և մանրածախ բանկային համապարփակ ծառայություններ է
մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերն է «Ամերիա
գրուպ» CY ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է կապիտալի 100%-ը: -