Ուկրաինական ճգնաժամի պատճառների ու նպատակների Ձեր տեսլականը...
Այն, ինչ տեսնում ենք, Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական բախում է Ուկրաինայի տարածքում: Այդ բախման մեջ Արևմուտքը նույն խնդիրներն է լուծում, որևէ արտառոց բան չի ավելացել: Ակնհայտ է նաև, որ եթե Մոսկվան հրաժարվի իրեն պարտադրվող պայքարից, կստանա այն, ինչ ստացավ 90-ական թթ.: Անհասկանալի է Ուկրաինայի քաղաքական ընտրախավի վարքագիծը`հաշվի առնելով, որ այդ դիմակայությունից միակ տառապողն ուկրաինական ժողովուրդն է:
Սկզբում Արևմուտքը և Ռուսաստանն Ուկրաինայի համար աշխարհաքաղաքական պայքար էին մղում քաղաքական մեթոդներով: Արևմուտքը`դրդելով Ուկրաինային Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, Ռուսաստանը`Մաքսային միությանն անդամակցմանը: Քաղաքական դիմակայության անցումն ուժային դիմակայության տեղի է ունեցել Մայդանում Ուկրաինա-Եվրոպա Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու վերաբերյալ Յանուկովիչի հայտարարությունից հետո: Սեպտեմբերի 5-ին ձեռքբերված հրադադարը, իհարկե, ուկրաինական ժողովրդի համար վերջնական խաղաղության ձեռքբերման որոշակի հույս է տալիս: Մնում է հուսալ, որ նախագահ Պորոշենկոն, իրոք, ձգտում է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, այլ ոչ թե ցանկանում է ժամանակ շահել հարավ-արևելքի հետ պատերազմը շարունակելու համար:
Ուկրաինայի եվրաինտեգրումից Ռուսաստանն ամենից շատ ի՞նչ մտավախություններ ունի:
Դա ամբողջական շղթա է`տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական կորուստներով: Եվ Ռուսաստանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի ՀՀՊ միջոցների հայտնվելն այդ շղթայի օղակներից մեկն է միայն: ՀՀՊ-ն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն երաշխավորում է Արևմուտքի պաշտպանությունը Ռուսաստանի միջուկայիին ներուժից: ՀՀՊ այսօրվա միջոցները երաշխավորել դա չեն կարող, բայց դրանք ստիպում են Ռուսաստանին մեծ միջոցներ ծախսել միջուկային ներուժի արդիականացման վրա: 90-ականներին Մոսկվային շատ բան էին խոստացել`ընդհուպ այն, որ ՆԱՏՕ-ի անդամ չի լինի նույնիսկ Միացյալ Գերմանիան: Այսօր ՆԱՏՕ-ն ոչ միայն ներգրավել է Գերմանիային և Վարշավայի պայմանագրի երկրներին, այն արդեն հետխորհրդային տարածությունում է:
Հայաստանի նախագահի մասնակցությունն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին արդյո՞ք կոմպլեմենտարության պահպանման հայտի փորձ է
Սկսենք այն բանից, որ նույն Ռուսաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բոլոր ձևաչափերին, որոնցում դա անում է Հայաստանը: Բացի այդ, Նյուպորտում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթնաժողովին Հայաստանի նախագահի մասնակցության մեջ նա որևէ արտառոց բան չեմ տեսնում:
Կարելի՞է արդյոք նշել, որ ուկրաինական ճգնաժամն իր շտկումներն է մտցրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքում:
Բնական է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող ցանկացած երկիր, ցանկացած ռազմաքաղաքական դաշինք ձգտում է ավելի մեծ ազդեցություն ունենալ ղարաբաղյան գործընթացում: Այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտություը Ռուսաստանի կողքին է, այլ ոչ թե`ԱՄՆ: Հետևաբար`Ռուսաստանի համար առավելագույն մասնակցությունը և ներգործողությունը վերջինիս կարգավորման վրա կենսական կարևորություն ունի: Ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Մերձդնեստրում, Օսիայում և Աբխազիայում խաղաղություն 1994 թվականին հաստատվել է Ռուսաստանի կողմից: Սոչիի հանդիպումը գործնականում վերականգնել է հրադադարի ռեժիմը սահմանին, իսկ խախտումների թիվը կտրուկ նվազել է:
Իսկ ի՞նչ կասեք Հայաստանում, Ադրբեջանում և արտերկրում գոյություն ունեցող տեսակետի առնչությամբ, ըստ որի` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության սրումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից`կայսերական ամբիցիաներից և ազդեցության համար պայքարից դրդված:
Այդպիսի կարծիք են հայտնում կամ դիլետանտները, կամ Հայաստանում և Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների ստեղծմամբ զբաղված արևմտամետ ուժերը: Ադրբեջանի դեպքում դա առաջին հերթին Թուրքիան է: Այլ կերպ ասած`արվածության սրումը Հայաստանում ու Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների ստեղծման և պայքարի տարր է դարձել: Իրականում լարվածության սրման պատճառներն այլ են: Կարծում եմ, որ բոլորին հասկանալի է, որ Հայաստանը չի ձգտում զավթել Բաքուն, քանի որ 90-ական թթ. պատերազմում Հայաստանի ու Արցախի առջև հստած դրված նպատակները լուծված են: Թույլ չի տրվել Ղարաբաղի ոչնչացումը, ստեղծվել է անվտանգության գոտի, ինչը թույլ է տվել պատերազմի վերսկսմանը խոչընդոտող ռազմաքաղաքական հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանում: Այդ պատճառով դրանում շահագրգռված է միայն Ադրբեջանը, որի գլխավոր նպատակը, Ալիևի խոսքով, իր իսկ սանձազերծած սպառազինությունների մրցավազքի միջոցով Հայաստանին ուժասպառ անելն է: Բաքուն փորձել է խուճապ առաջացնել Հայաստանում, ինչը կհանգեցներ միգրացիայի ավելացմանը, քաղաքական ղեկավարության վրա ներգործությանը`ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումների նպատակով: Սակայն, հակառակ էֆեկ են ունեցել, քանի որ Հայաստանի զինված ուժերը շատ արդյունավետ և գրագետ են գործել: Ըստ որում, չեմ բացառում, որ Ադրբեջանն իր գործողությունները համակարգել է Արևմուտքի հետ`Ռուսաստանի համար լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու նպատակով:
ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթնաժողովի արդյունքում կարո՞ղ են արդյոք ռազմական կամ կիսառազմական միջոցների ձեռնարկվել Ռուսաստանի նկատմամբ, որին Արևմուտքում մեղադրում է Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեջ:
Ես այդպես չեմ կարծում: Աշխարհաքաղաքական, տեղեկատվական պատերազմում ԱՄՆ-ը բարձրացնում է Ռուսաստանի նկատմամբ եվրոպացիների վախի մակարդակը`լուծելով իր տնտեսական խնդիրները: Ինչից հետո եվրոպական երկրներն անխուսափելիորեն մեծացնում են պաշտպանական ծախսերը`այդպիսով ուժեղացնելով ՆԱՏՕ-ն և լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ: Այդ պատճառով որևէ ռազմական միջոց Ռուսաստանի նկատմամբ չի ընդունվի`բացառությամբ Ֆինլանդիայում և Էստոնիայում արագ արձագանքման նոր ուժերի ի հայտ գալուն: Բնական է, որ վերջիններս նույնպես կփորձեն պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության նկատմամբ`նվազեցնելով նրա աշխարհաքաղաքական ազդեցությունը:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների Նախիջևանում հանդիպումն էմոցիաների պոռթկում առաջացրեց Բաքվում: Իրականում ի՞նչ սպառնալիքներ և մարտահրավերներ է պարունակում այդ միությունը հայկական հանրապետությունների համար:
Սկսենք այն բանից, որ այդ միությունը ժամանակավոր բնույթ է կրում: Իրականում հայկական հանրապետությունների համար սպառնալիքներ և մարտահրավերներ այդ միությունը չի պարունակում: Այդ մասին են վկայում առնվազն տարածաշրջանային վերջին գործընթացները: Վրաստանն արդեն մեղմացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և ավելի հավասարակշռված քաղաքականություն սկսել: Այդ ամենը, անշուշտ, բխում է Վրաստանի շահերից: Այս առումով Նախիջևանում նախարարների հանդիպումը Հայաստանի հետ հարաբերություններում Վրաստանին չեզոքացնելու Բաքվի և Անկարայի փորձն է: Սակայն, երկարաժամկետ և խորքային բնույթ այդ միությունը չի կրի: 2008 թ. Սահակաշվիլիին պատերազմի են դրդել թե’ Թուրքիան, թե’ Ադրբեջանը, բայց երբ այն սկսվել է, թե’ մեկը, թե’ մյուսը ձեռքերը լվացել են:
Վերջերս գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարեց ադրբեջանական բանակի դիրքերին նախազգուշական կետային հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին: Ըստ նրա, անհրաժեշտ էֆեկտ ապահովելու դեպքում կարելի է ճեղքել շրջափակումը և Ադրբեջանի հյուսիսով հասնել մինչև Ռուսաստանի հետ սահմանին: Ձեր կարծիով, որքանո՞վ է իրականանալլի այդ ծրագիրը:
Ցանկացած սցենար, այդ թվում`Ադրբեջանին նախազգուշական հարվածներ հասցնելը, Հայաստանում քննարկվում և մշակվում է: Այդ մասին, ի դեպ, բազմիցս հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Չէ որ ի սկզբանե մենք Ղարաբաղի շրջակա շրջանները վերցնելու խնդիր չունեինք. դա որոշվել է Ադրբեջանի կողմից որոշակի ռազմավարություն ընտրելուց հետո:
Եվ եթե այսօր Ադրբեջանը հանկած համապատասխան մարտական գործողություններ սկսի, մենք լիովին կարող ենք տեղաշարժվել դեպի հյուսիս: Տարբերակները բավականաչափ եմ: Եվ եթե հայկական ուժերին դա հաջողվի, Ադրբեջանն ընդհանրապես կզրկվի մարտական գործողությունները շարունակելու հնարավորությունից:
Այսօր Ադրբեջանի զինված ուժերը բազմաթիվ թույլ կողմեր ունեն: Օրինակ`մոտիվացիայի բացակայությունը, հատկապես, երբ զինծառայողները կռվում են ոչ թե իրենց հողի, այլ ուրիշի տարածքը զավթելու համար: Կա ազգային փոքրամասնությունների խնդիրը, որոնց իրավունքները ոտնահարվում են ադրբեջանցիների կողմից: Շատ բարձր է կոռուպցիայի մակարդակը, սարսափելի բարոյահոգեբանական վիճակ է տիրում բանակում:
Բացի այդ, Ադրբեջանը տարատեսակ սպառազինություններ է գնում բազմաթիվ երկրներից, ինչը զգալիորեն դժվարացնոմ է դրանց տեխնիկական սպասարկումը: Այդ ամենը բացասաբար է անդրադառնում բանակի մարտունակության վրա: