Երևանում Միացյալ Թագավորության և Գերմանիայի դեսպանատները շարունակում են Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա
տարելիցին նվիրված
միջոցառումները:
Այս ծրագրի
շրջանակում հերթական միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ժամը 19։00-ին:
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը երկու դեսպանատների հրավերով համերգով
հանդես կգան «Դաշնամուրային ճակատամարտ» (Piano Battle) գերմանական խմբի
կատարողներ Պաուլ Ցիբիսն ու Անդրեաս Քերնը: Նրանք ներկայացնելու են յուրահատուկ
համերգ-ներկայացում, որի ընթացքում նվագելով գերմանական ու բրիտանական դասական և
ժամանակակից կատարումներ, ինչպես նաև այլ երաժշտական ստեղծագործություններ՝
երաժիշտները մրցելու են միմյանց հետ՝ խնդրելով հանդիսատեսին քվեարկել որևէ մեկի
օգտին:
Այս կապակցությամբ
Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն ասել է. «Մենք երախտապարտ ենք, որ այսօր
խաղաղության ու ազատության մեջ կարող ենք նշել Առաջին համաշխարհային պատերազմի
հարյուրամյակը: Երբեմնի թշնամիներն այսօր խաղաղ գոյակցում են Եվրամիության
ներսում: Եվ այս Միությունը խիստ գրավիչ է այլոց համար:
Մեր ձեռքբերումները նշելու համար Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները
Ձեզ համար կազմակերպել են ժամանակակից դաշնամուրային այս
համերգ-հրավառությունը: Մենք հուսով ենք, որ դուք կվայելեք այն»:
Ավելացնենք, որ երկու դեսպանատերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի
31-ին և կավարտվեն դեկտեմբերի 5-ին: