ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի սուպերմարկետներ ու ծանոթացել գներին:
Մասնավորապես`նա այցելել է ՙSAS՚, ՙYerevan city՚, ՙՆոր զովք՚ սուպերմարկետներ, որտեղ, վարչապետի խոոքով, պարենամթերքի գների անհիմն բարձրացման հետ կապված խախտումներ է արձանագրել: Նա, մասնավորապես, մատնանշել է հավկիթի և որոշ այլ մթերքների գների անհիմն բարձրացումը`ընդգծելով, որ արդեն հրահանգներ է տվել այդ ապրանքների գների նորմալացման ուղղությամբ: Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կվերահսկի իրավիճակը և կանի ամեն բան`իրավիճակը շուկայում կայունացնելու նպատակով:
Ֆինանսական շուկայում անկայունության հետ կապված`պարենային ապրանքների գները Հայաստանում կտրուկ բարձրացել են: