Դրամի գերարժեզրկման պայմաններում «Անելիք Բանկը», սեփականատիրոջ`լիբանանյան Credit Bank S.A.L.բանկի կողմից ցուցաբերված ֆինանսական լիարժեք աջակցության շնորհիվ, իրացվելիության պրոբլեմ չի ունեցել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է «Անելիք Բանկի» Վարչության նմախագահ Ներսես Կարամանուկյանը:
«Ֆինանսական շուկայում վերջին օրերի անհանգիստ վիճակը բնորոշ է անցումային տնտեսությամբ
երկրներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խելամիտ կարգավորումների շնորհիվ
հաջողվեց «սանձել» սպեկուլյատիվ ախորժակները: Ինչպես հայաստանյան մյուս բանկերը, «Անելիք» բանկը նույնպես
զգաց այդ անհանգստությունը, սակայն դա բանկի բնականոն գործունեության վրա չազդեց և մենք այդ օրերի ընթացքում մեր հաճախորդներին սպասարկել,
նրանց բոլոր պահանջները բավարարել ենք»,-հայտարարել է Ն.Կարամանուկյանը:
Նա անհրաժեշտ է համարում նշել
նաև, որ բանկն այդ օրերի ընթացքում ստանում
էր իր բաժնետեր լիբանանյան Credit Bank S.A.L. բանկի ֆինանսական
լիակատար աջակցությունը, որը հնարավորություն տվեց պահպանելու իրացվելիության կայուն
մակարդակ: Եվ ոչ միայն ֆինանսական: «Ունենալով լիբանանյան և ռուսական անկայուն ֆինանասական
շուկաներում աշխատանքի մեծ փորձ` Credit Bank S.A.L բանկը խորհրդատվության միջոցով նաև իր այդ փորձն էր փոխանցում
մեզ: Հմուտ աշխատանքի և, ինչպես արդեն նշեցի,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համակարգված և խելամիտ քաղաքականության շնորհիվ ֆինանսական շուկայում և, մասնավորապես,
մեր բանկի բնականոն գործունեության ընթացքում ստեղծված անկայուն վիճակը
հաղթահարվեց»,-նշել է Ն.Կարամանուկյանը:
Նշենք, որ
հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի
արժեզրկումն ԱՄՆ դոլարի
նկատմամբ կազմել է մոտ 45%,
կտրուկ դեպի վեր սկսելով շարժվել նոյեմբերի 24-ին: Դա դրամի գերարժեզրկում էր:
Հատկապես դեկտեմբերի 17-ին էր, որ իրավիճակը հասավ իր գագաթնակետին, երբ հատվեց
570 դրամ/դոլար հոգեբանական սահմանագիծը, ինչն ավելի խորացրեց խուճապը:
Մասնավորապես, այդ օրը երկրի բազմաթիվ առևտրի կետեր, արժույթի շուկայի
անկայունության և գների առումով որոշում կայացնելու անհնարինության պատճառով
ժամանակավորապես դարդարեցրին մատակարարներից ապրանքների ստացումը, իսկ այդ
ապրանքների շարքում էին` շաքարավազը, ալյուրը, ձուն, կանաչ ոլոռը և այլ ապրանքներ,
այդ թում նաև արտասահմանյան արտադրության: Բացի այդ, բազմաթիվ առևտրի կետեր կամ
սահմանափակեցին, կամ էլ դադարեցրին իրենց մոտ եղած մի շարք ապրանքների վաճառքը,
օրինակ, մանրաձավարի, հնդկացորենի, մակարոնեղենի, ալյուրի, շաքարավազի և այլ
ապրանքների վաճառքը: Սակայն, Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 17-ին ձեռնարկած
գործողությունների շնորհիվ, երբ բանկերի արտարժույթով ներգրավված միջոցների համար
պարտադիր պահուստավորման նորմատիվը 12%-ից բարձրացվեց մինչև 24%, իսկ դեկտեմբերի
18-19-ին դրամը մոտ 25% արժեվորվեց: Մինչ այդ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից
ամենօրյա միջամտություններ էր կատարում արժույթի շուկայում, և մինչև դեկտեմբերի
17-ն արդեն հասցրել էր շուկա «նետել» 42 մլն. դոլար (դեկտեմբերի 8-12-ը`օրական 6
մլն.դոլար), իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն. դոլար, ի դեպ, դեկտեմբերի
18-19-ը կատարված միջամտությունները մասնակից բանկերի մոտ այդպես էլ չունեցան
պահանջարկ: Այնուամենայնիվ, արտարժույթի միջբանկային շուկայում բանկերը դեկտեմբերի
18-19-ին միմյանց հետ կատարեցին գործարքներ, որոնք համապատասխանաբար կազմեցին` 4
մլն.դոլար և 5,6 մլն.դոլար, իսկ միջբանկային փոխարժեքը 480 դրամից իջել է մինչև
458,01 դրամ/դոլար: Դեկտեմբերի 1-5-ը արժութային
գործարքների միջբանկային շուկան գրանցեց աննախադեպ մաքսիմում`59.3 մլն.դոլար: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19-ին կատարված գործարքների ծավալը կազմել է 397.150 մլն.դոլար, 407.14 դրամ/դոլարից ցատկելով մինչև 560 դրամ/դոլար, իսկ
հետագայում իջնելով մինչև 442.44 դրամ/դոլար փոխարժեքին: Նշված
ծավալներից միայն 117 մլն.դոլարը
բաժին է ընկել
նոյեմբերին: Դեկտեմբերի 1-19-ը ներառյալ բորսան կյանքի նշաններ
է ցուցաբերել միայն երեք անգամ` դեկտեմբերի 1-ին` 3,5 մլն.դոլար, դեկտեմբերի
10-ին`100 հազ.դոլար և դեկտեմբերի 19-ին` 450 հազ.դոլար, իսկ ինդիկատիվ փոխարժեքը
ցատկել է`438,62 դրամից մինչև 461 դրամ/դոլար, այնուհետև իջնելով մինչև 442,44
դրամ/դոլար: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դեկտեմբերի 20-ին փոխարժեքը
ձևավորվել է հետևյալ մակարդակներում. դոլար - 435/465 դրամ/դոլար, եվրո – 525/570
դրամ/եվրո, ռուբլի – 7/8,15 դրամ/ռուբլի: Օպտիմալ փոխարժեքը Հայաստանի բանկերում
դեկտեմբերի 20-ին կազմել է. դոլարի առքի առավելագույն փոխարժեքը` 454 դրամ/դոլար,
եվրոն` 544 դրամ/եվրո, ռուբլին` 7,62 դրամ/ռուբլի, իսկ վաճառքի նվազագույն
փոխարժեքը կազմել է. դոլար` 458 դրամ.դոլար, եվրո`565 դրամ/եվրո, ռուբլի` 7,86
դրամ/ռուբլի:
Նշենք, որ 2009 թվականին
լիբանանյան Credit Bank S.A.L. բանկը դարձավ Անելիք Բանկի սեփականատերը, ձեռք
բերելով բանկի բաժնետոմսերի 51%-ը: Իսկ 2013 թվականի օգոստոսից Credit Bank
S.A.L.-ը
հանդիսանում է Անելիք Բանկիի միանձնյա սեփականատերը: Հատկապես այդ պահից բանկն
անցավ իր նոր ռազմավարությանը, որով առաջնահերթ ուղղություններ դարձան մանրածախը և
ՓՄՁ վարկավորումը: Մոսկովյան «ԱնելիքՌու»-ն նույնպես 2012 թվականի դեկտեմբերին
օտարվեց Անելիք Բանկից, իակ հետագայում
դարձավ Credit Bank S.A.L.-ի սեփականոթյունը: