Ադրբեջանի
կողմից խոցված հայկական ուղղաթիռի բեկորները կհանձնվեն փորձաքննության: Այդ մասին
նոյեմբերի 22-ին լրագրողներին հաղորդել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ադրբեջանի
կոշտ պետական դիրքորոշումը, տրամաբանության, մարդասիրության սկզբունքներին
հետևելու ցանկության բացակայությունը ուղղաթիռի խոցման պահին, ինչպես նաև զոհերի
դիակների դուրս բերմանը խոչընդոտելիս` ԼՂՀ ՊԲ ղեկավարությանը ստիպեցին դիմել հատուկ
գործողությունների», - նշել է նախարարը:
«Չնայած
այն հանգամանքին, որ հակառակորդը փորձում էր խոչընդոտել ուղղաթիռի մասերի դուրս
բերմանը, կազմակերպելով ծուղակ, դրանք դուրս բերվեցին, իսկ ծուղակը լիովին
վերացվեց: Շուտով ուղղաթիռի մասերը կհանձնվեն փորձաքննության», - ընդգծել է
նախարարը: