Հայտնի ֆրանսահայ ռեժիսիոր Ռոբեր Գետիկյանը
Հայաստանում է` Հայոց ցեղասպանության
մասին իր նոր ֆիլմի նկարահանումների համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է
հավաստի աղբյուրը, Հայաստանում նախատեսվում է, ընդհանուր առմամբ, նկարահանման 6
օր: «Մի խենթ պատմություն» խաղարկային ֆիլմը կնկարահանվի աշխարհի մի քանի
երկրներում, այդ թվումէ Ֆրանսիայում և Լիբանանում: Ֆիլմում կնկարահանվեն հայտնի
դերասաններ Սերժ Ավետիքյանը և Սիմոն Աբգարյանը:
Ռոբեր
Գետիկյանը հայ հանդիսատեսի համար սիրելի է դարձել իր «Ճանապարհորդություն դեպի
Հայաստան» ժապավենով, որը ցուցադրվել է 2006 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային
կինոփառատոնի շրջանակում: 2009 թվականին Երևանում ներկայացվել է նրա
«Հաբնցագործների բանակը» ժապավերը, որը պատմում է Դիմադրության հերոս Միսաք
Մանուշյանի և նրա խմբի պատմությունը: