Վերջին ժամանակներս կտրուկ սրվել են հարաբերությունները
էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի միջև: Այդ մասին հաղորդում է «Հրապարակ» թերթը:
Պարբերականը
հիշեցնում է, որ «բաց երկնքի» քաղաքականության հռչակումից և ՔԱԳՎ Էկոնոմիկայի
նախարարության ենթակայությանն անցումից հետո վարչության պետի լիազորությունների
շրջանակն էապես նեղացել է: Մովսիսյանը տաբեր շրջանակներում բացահայտ հայտարարում
է, որ «յուղալի ոլորտն» իրենցից վերցնում և տալիս Էկոնոմիկայի նախարարությանը:
«Հարաբերություններն այն աստիճանի սրվել են, որ չի բացառվում ՔԱԳՎ պետի կամավոր
հրաժարականը., - գրում է «Հրապարակը»