Նախօրեին
Երևանում մեկնարկել է Հնդկական կինոյի շաբաթը, որը նվիրված է հնդկական անուրջների
ֆաբրիկայի` Բոլիվուդի 100-ամյակին:
Հանդիսատեսի դատին կներկայացվի, ընդհանուր առմամբ, 4
ֆիլմ: Շաբաթը բացել է ռեժիսոր Յաշ Չորպայի «Վիր և Զարա» ֆիլմը: Շաբաթվա շրջանակում
կցուցադրվի ռեժիսորի ևս մեկ ֆիլմ` «Քանի դեռ ես ողջ եմ», ինչպես նաև Իմթիյազ Ալիի
«Ռոք-աստղը», որի գլխավոր դերակատարը Ռաջ Կապուի թոռն է` Ռանբիր Կապուրը: Շաբաթը
կեզրափակի «Կյանքը չի կարող ձանձրալի լինել» ֆիլմը (ռեժիսոր Զոյա Ախթար):
Կինոարտադրության մասշտաբներով Հնդկաստանը առաջատար տեղերից
մեկն է զբաղեցնում աշխարհում: Փորձագետների հաշվարկների համաձայն, ամեն տարի
Հնդկաստանում նկարահանվում է ավելի քան հազար ֆիլմ: Ընդունված է հնդկական կինոյի
«Ոսկե դար» համարել 1940-196-ական թվականները: Հենց այդ շրջանում է նկարահանվել
Ռաջ Կապուրի «Թափառաշրջիկը»:
Հնդկաստանի
Մումբաի (նախկինում` Բոմբեյ) քաղաքի կինոարտադրությունն անվանում են Բոլիվուդ`
Հոլիվուդի օրինակով: