Ադրբեջանը հրաժարվել է
մասնակցել «Եվրոնեստի» ԽՎ նիստին Հայաստանում: Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն,
հոկտեմբերի 16-ին Բրյուսելում կկայանա «Եվրոնեստի» ԽՎ բյուրոյի նիստ, որի
ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կազմակերպության հերթական ննստաշրջանը
Հայաստանում անցկացնելու հարցը: Այդ հանգամանքն իրարանցում է առաջացրել
ադրբեջանական պատվիրակությունում, որի ղեկավարչ Էլհան Սուլեյմանովը բողոքի նամակ է
հղել կազմակերպությանը` նստաշրջանը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ:
Պարզվում
է` հարևան երկրի «ժողովրդի ընտրյալներին» զայրացրել է միջոցառման անցկացումը երկրում, որն իբր
«օկուպացրել է ադրբեջանական տարածքները»: