Arminfo.info



 Չորեքշաբթի, 12 Մարտի 2014

Ստեփանյան Դավիթ

Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանի հետ պայմանավորվելն Արևմուտքի միակ ելքն է ստեղծված իրավիճակից

Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանի հետ պայմանավորվելն Արևմուտքի միակ ելքն է ստեղծված իրավիճակից

 


2014 թ. հունվարից Ուկրաինան նախագահում է ԱՊՀ-ում: Կիևի նախաձեռնությամբ մարտի 7-ին պետք է տեղի ունենար
ԱՊՀ
ԱԳՆԽ
նիստը,
սակայն
նախատեսված
միջոցառումը
չկայացավ`
ՙԱՊՀ
ԱԳՆԽ
անդամների
խիտ
ժամանակացույցի՚
հետևանքով:
Կիևում
իշխանափոխությունը
և
ոչ
միանշանակ
իրավիճակը
Ղրիմում
ինչպե՞ս
կանդրադառնան
այդ
նախագահության
հեռանկարների
և
ընդհանուր
առմամբ
ԱՊՀ
հեռանկարների
վրա:


 


90-ական թթ. երկրորդ կեսից ԱՊՀ զարգացումը շարունակվել է անբարենպաստ պայմաններում: Սկզբնական պատճառը
ստացված
ինքնիշխանությունից
էյֆորիայի
մեջ
էր`ներքաղաքական
խնդիրների
ավելացման
պայմաններում:
Շատերն
էին
ցանկանում
արագ
արդյունք
ստանալ
ինտեգրացումից,
սակայն
ԱՊՀ
շրջանակներում
ստեղծված
ինստիտուտները
բավարար
արդյունավետ
չէին
աշխատում:
Այդ
ամենը
ոչ
միայն
խոչընդոտել
է  տնտեսական ինտեգրմանը, այլ նաև հանգեցրել Համագործակցության ներսում խորը ճգնաժամի,
երբ
ԱՊՀ  գործունեության առանձին ուղղությունների
անգործունությունն
ավելի
ու
ավելի
ակնհայտ
էր
դառնում:
Տնտեսական
ինտեգրման
անհաջողությունն
էլ
հանգեցրել
է
հետխորհրդային
տարածքում
ռազմաքաղաքական
ոլորտում
կենտրոնախույս
միտումների,
որոնք
ուժեղացել
են
Արևմուտքի
ազդեցության
ներքո:


 


Այժմ ԱՊՀ և ՀԱՊԿ ռազմական կառույցները որոշ չափով կրկնորդում են միմիանց, մասնավորապես`ՀՕՊ ոլորտում:
Հաշվի
առնելով
Ադրբեջանի,
Վրաստանի,
Մոլդովայի
և
Ուկրաինայի
շարունակվող
կողմնորոշումը
դեպի
Արևմուտք,
ինչպես
նաև
Թուրքմենստանի
չեզոք
կարգավիճակի
պահպանումը`ըստ երևույթին,
պետք
է
սպասել
ԱՊՀ
ռազմական
կառույցների
թուլացում:
Դրանց
փոխարեն
կգործեն
ՀԱՊԿ
և,
հնարավոր
է,
ՆԱՏՕ-ի համանման
կառույցները:
Դա
ռազմաքաղաքական
առումով
զգալիորեն
կթուլացնի
ԱՊՀ-ն:


Միաժամանակ նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծված`տնտեսության խնդիրներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունները միավորում
են
ԱՊՀ
պետությունների
առնվազն
կեսը:
Այսպիսով`
տնտեսական
և
քաղաքական
խնդիրների
կարգավորման
համար
հարթակի
պահպանման
պահանջը
չի
վերանում:
Այս
առումով
ԱՊՀ-ին փոխարինող
դեռ
չկա:


 


ԱՊՀ գործունեության վրա ինչպե՞ս կանդրադառնա ուկրաինական ճգնաժամը:


 


Ուկրաինայում առկա ճգնաժամն, անկասկած, հզոր հարված կհասցնի Անկախ պետությունների համագործակցությանը: Ամենայն
հավանականությամբ,
ԱՊՀ
կպահպանվի,
ինչպես
և
2008 թվականի
օգոստոսին
Կովկասի
պատերազմից
հետո,
սակայն
լրջորեն
կթուլանա:
Դա
կառնչվի,
առաջին
հերթին,
ԱՊՀ
ռազմական
կառույցներին:
Միանգամայն
հնարավոր
է,
որ
Ուկրաինայի
նոր
ղեկավարությունը
լիովին
դուրս
գա
դրանցից,
ինչպես
նաև
դադարեցնի
ԱՊՀ
անդամությունը`
Վրաստանի
օրինակով:
Հետագայում
շատ
բան
կախված
կլինի
Ուկրաինայի
իրավիճակից:
Եթե
նրան
հաջողվի,
ինչը
շատ
քիչ
է
հավանական,
լիովին
վերակողմնորոշվել
դեպի
Արևմուտք,
ընդհուպ`
ՆԱՏՕ-ին անդամակցում,
ապա
Համագործակցությունն
էապես
կթուլանա
ներսից:
Սակայն,
առավել
հավանական
է
այն
սցենարը,
երբ
Ղրիմը
կդառնա
փաստացի
անկախ,
ինչը
կուղեկցվի
Ուկրաինայի
ապաինտեգրամբ`
Կիևի
կենտրոնական
իշխանության
չափազանց
թուլացման
դեպքում:
Այդ
պայմաններում
ԱՊՀ-ն Ուկրաինայի
կամ
նրա
առանձին
շրջանների
համար
դարձյալ
կարող
է
սկսել
դրական
դեր
խաղալ
որպես
գործոն,
որը
խոչընդոտում
է
երկրի
լիակատար
ապաինտեգրմանն
ու
փլուզմանը:
Կասկածում
եմ
ԱՊՀ-ում իր նախագահությունն
արդյունավետ
օգտագործելու
Ուկրաինայի
ունակությանը:
Այժմ
Կիևին,
ակնհայտորեն,
դա
չի
մտահոգում:
Իսկ
Ուկրաինայի
նոր
ղեկավարությունն
առավելապես
մտահոգված
է,
այսպես
կոչված,
ներքին
անջատականության
և
սեփական
լեգիտիմության
հաստատման
խնդիրներով:
Թեև
չի
բացառվում,
որ
Կիևը
փորձի
ԱՊՀ
հարթակն
օգտագործել
ուկրաինական
հարցի
նկատմամբ
Ռուսաստանի
դիրքորոշումը
քննադատելու
համար:


 


Ձեր կարծիքով, այսօր իրականում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում
Ուկրաինայի
շուրջ:


 


Ուկրաինայում Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին սիրիական, իրանական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի
կարգավորման
հարցում
չափազանց
ինքնուրույն
քաղաքականության
համար:
Իրականում
Ուկրաինայի
շահերը
քչերին
են
հուզում:
Վերջինիս
օգտագործում
են
ընդամենը
որպես
ՌԴ
նկատմամբ
ճնշման
գործիք:
Չէ
որ
Կիևին
ԵՄ-ում ոչ ոք չի սպասում,
և
ոչ
ոք
չի
պատրաստվում
իր
սահմանները
բացել
ուկրաինացիների
համար:
Քաղաքական
տեսակետից
Արևմուտքի
համար
ավելի
ձեռնտու
է
տնտեսական
քաոսը
և
անիշխանությունն
այնտեղ,
քանի
որ
դա
խնդիրներ
կստեղծի
մերձակա
ռուսական
տարածքների
համար:
Այս
առումով
շատ
մարդկանց,
ովքեր
այդքան
ցանկանում
էին
Վիկտոր
Յանուկովիչի
իշխանության
տապալումը,
խորը
հիասթափություն
է
սպասում:


Ի տարբերություն Արևմուտքի` Ռուսաստանը չէր պատրաստվում ակտիվորեն միջամտել Ուկրաինայի գործերին: Բայց Ռուսաստանին այնպիսի պայմաններում են դրել,
երբ
արդեն
չէր
կարող
չարձագանքել:
Իհարկե,
կարելի
է
դատապարտել
Ուկրաինայի
տարածքում
ՌԴ
ԶՈւ
օգտագործման
վերաբերյալ
Դաշնության
խորհրդի
որոշումը
կամ
Վլադիմիր
Պուտինի
ինչ-որ որոշումներ,
բայց
դրանք
պայմանավորված
են
իրավիճակով,
որոնք
Արևմուտքը
գիտակցաբար
ստեղծել
է:
Իհարկե,
Ուկրաինայում
ամեն
բան
չի
ընթացել
այնպես,
ինչպես
ակնկալում
էին
Արևմուտքում`
ձգտելով
Կիևում
հաստատել
իրենց
կողմից
ամբողջովին
վերահսկվող
կառավարություն,
սահմանափակել
Մաքսային
միության
ընդլայնումը
և
անկայունություն
ստեղծել
ռուսական
տարածքների
մոտ:
Սակայն,
Արևմուտքը
սխալ
հաշվարկ
է
կատարել`մտածելով,
թե
Մոսկվան
ոչ
մի
կերպ
չի
արձագանքի
դրան:
Այնտեղ
գերագնահատել
են
սեփական
քաղաքական
և
տնտեսական
հնարավորությունները,
հաշվի
չեն
առել
ԵՄ
տնտեսությունում
ՌԴ
խորը
ներգրավվածությունը
և
ռուսամետ
լուրջ
տրամադրությունները
Ուկրաինայի
արևելքում
ու
հարավում:
Հաշվի
չեն
առել,
որ
2013 թ.
Ռուսաստանի
ընդհանուր
ապրանքաշրջանառությունը
եվրոպական
պետությունների
հետ
կազմել
է
$380 մլրդ:
Արդյունքում
սկսվել
է
Ուկրաինայի`որպես
միասնական
պետություն,
փլուզման
գործընթացը:


 


Ի տարբերություն ԱՄՆ-ի`Եվրոպան, կարծես, այնքան էլ չի աջակցում Կիևի նոր իշխանությանը…


 


Ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակի, Կատարից հեղուկ գազի օգտագործման անբավարար ենթակառուցվածքի բացակայության և թույլ
ԶՈւ
պայմաններում
Բեռլինը,
նույնիսկ
ամերիկամետ
կանցլեր
Անգելա
Մերկելի
պարագայում,
չի
կարող
դեմ
գնալ
սեփական
շահերին`իրական
առճակատման
մեջ
մտնելով
Մոսկվայի
հետ:


Իհարկե, դա չի բացառում առնվազն 2013 թ. դեկտեմբերից Գերմանիայի կողմից տեղեկատվական պատերազմ վարելը,
մոտ
ժամանակներս
տրամադրվող
վիզաների
սահմանափակումները
կամ
քաղաքական
ու
մշակութայիմն
շփումների
որոշակի
կրճատումը,
ինչպես
նաև
ՌԴ
և
Եվրոպայի
միջև
ազատ
առևտրի
գոտու
ստեղծման
շուրջ
քննարկումների
դադարեցումը:
Սակայն,
Բեռլինում
շատ
լավ
հասկանում
են,
որ
իրենց
համար
Մոսկվան
այլընտրանք
չունի:
Հետևաբար`հարկավոր
է
պայմանավորվել:Նման իրավիճակում
է
գտնվում
Ֆրանսիան,
որի
ընկերությունները
ՌԴ
զենքի
մատակարարման
խոշոր
պայմանագրեր
են
իրականացնում:
Իսկ
Լոնդոնյան
բորսայում
տեղաբաշխված
են
ռուսական
արժեթղթերը,
որոնց
դուրս
բերումը
Մեծ
Բրիտանիայից
կարող
է
լուրջ
ցնցումներ
առաջացնել
ֆոնդային
շուկայում:
Ելնելով
դրանից`ՌԴ նկատմամբ
տնտեսական
պատժամիջոցներ
կիրառելու
մասին
ավելի
շատ
խոսում
են
այն
երկրները,
որոնք
Մոսկվայի
հետ
զգալի
ապրանքաշրջանառություն
չունեն,
օրինակ`ԱՄՆ-ն:
2013 թ.
ռուս-ամերիկյան
ապրանքաշրջանառությունը
կազմել
է
$38 մլրդ:
Մեր
երկրների
համար
նույնիսկ
դրա
լրիվ
դադարեցումը,
ինչը
գործնականում
անհնար
է,
կրիտիկական
չէ:
Ըստ
որում,
Մոսկվան
դրական
սալդո
ունի
նման
ապրանքաշրջանառությունից,
մեր
ներմուծումը
կազմել
է
$11 մլրդ,
այդ
պատճառով
առևտրի
կրճատումն
ավելի
շատ
վնաս
կհասցնի
ամերիկացիներին:
Ըստ
որում,
պետք
չէ
մոռանալ
բազմաթիվ
ԱԷԿ-երի, հրթիռային
շարժիչների
համար
ցածր
հարստացված
ուրանի
և
որոշ
այլ
ապրանքների
ռուսական
մատակարարումներից
ԱՄՆ
կախվածության
մասին:
Փոխարենը
եվրոպական
ընկերությունները
հաճույքով
կզբաղեցնեն
իրենց
ամերիկացի
գործընկերների
տեղը
ռուսական
ներքին
շուկայում:


Հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայում իրադարձությունների ռազմական
սցենարով
զարգացումը,
թե՞
աշխարհաքաղաքական
դիմակայությունն,
այնուամենայնիվ,
կավարտվի
նոր
պայմանավորվածություններով,
որոնք
նոր
ստատուս-քվո կստեղծեն
աշխարհակարգում:


 


Ռուսաստանի և Ուկրաինայի ԶՈւ, ՌԴ և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի կամ Դաշինքի առանձին պետությունների միջև որևէ պատերազմ
չի
կարող
լինել:
Որպես
ռազմական
փորձագետ`
բացառում
եմ
Ուկրաինայում
իրադարձությունների
ռազմական
սցենարով
զարգացումը Բրյուսելի չմիջամտելու հիմնական պատճառն այն է, որ սովորական սպառազինությունների ոլորտում
ՆԱՏՕ-ի գերազանցության
պայմաններում
Մոսկվան
ստիպված
կլինի
դիմել
տակտիկական
միջուկային
զենքի
օգտագործմանը:
Դա
ոչ
ոք
թույլ
չի
տա:
Բացի
այդ,
Ուկրաինայի
զինված
ուժերն
ամբողջովին
բարոյալքված
են:
Երկիրն
այսօր
չի
կարող
ո’չ մոբիլիզացնել,
ո’չ զինել
բնակչությանը:
Այս
պայմաներում
Արևմուտքի
համար
ստեղծված
իրավիճակից
միակ
ելքը
Ռուսաստանի
հետ
պայմանավորվելն
է:
Ուկրաինական
ճգնաժամի
կարգավորումն
աշխարհակարգում
նոր
ստատուս-քվոյի
ստեղծման
չի
հանգեցնի,
սակայն,
դա
սկզբունքորեն
կփոխի
Ռուսաստանի
դերը,
որի
հետ
վերջապես
կսկսեն
հաշվի
նստել
համաշխարհային
և
տարածաշրջանային
խնդիրները
կարգավորելիս:


 


Կարծու՞մ եք արդյոք, որ հետխորհրդային տարածությունում ազդեցության փաստացի
վերականգնմանն
ուղղված
նախագծից
Մոսկվայի
հրաժարումը
ռուսական
տարածքում
արևմտյան
և
թուրքական
ապաինտեգրացիոն
նախագծերի
իրականացման խթան կհանդիսանա: 


 


Ուկրաինայում արևմտյան նախագիծն իրականացնել փորձող ուժերի հիմնական նպատակն է` խոչընդոտել հետխորհրդային տարածքում Ռուսաստանի
ցանկացած
ինտեգրացիոն
նախագծի:
Դա
սխալ
և
քաղաքականապես
անհեռատես
դիրքորոշում
է:
Այն
հիմնված
չէ
իրավիճակի
իրական
գնահատման
և
Արևմուտքի
ռեսուրսները
հաշվի
առնելու
վրա:
ԵՄ
և
ստեղծվող
Եվրասիական
միության
միջև
փոխգործակցություն
հաստատելու
փոխարեն
ամեն
կերպ
հակազդելու
խնդիր
է
դրվում:
Ըստ
որում,
շատ
է
խոսվում
Ռուսաստանի
կայսերական
հավակնությունների
մասին,
բայց
ոչինչ
չի
ասվում
Արևմուտքի
դիկտատի
մասին:


Հաշվի առնելով դա` Մոսկվան շարունակելու է հետխորհրդային տարածքում իրականացնել
սեփական
ինտեգրացիոն
նախագծերը:
Իհարկե,
Արևմուտքի
հակազդեցության
պայմաններում
դրա
համար
ավելի
շատ
ռեսուրսներ
կպահանջվի:
Այնուամենայնիվ,
այդ
նպատակն
իրագործելի
է,
թեև
այն
կարող
է
պահանջել
քաղաքական,
տնտեսական
և
նույնիսկ
ռազմական
համագործակցության
ընդլայնում
ինչպես
Չինաստանի,
այնպես
էլ
Իրանի
և
մի
շարք
այլ
տարածաշրջանային
խաղացողների
հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

U.S. welcomes border delimitation process between Armenia-AzerbaijanU.S. welcomes border delimitation process between Armenia-Azerbaijan
If left without international support, the Armenian Genocide of 1915  will be finalized in the coming weeks and months - Robert F. KennedyIf left without international support, the Armenian Genocide of 1915  will be finalized in the coming weeks and months - Robert F. Kennedy
Those consigning Armenian Genocide to oblivion will not digest it -  Robert Kocharyan Those consigning Armenian Genocide to oblivion will not digest it -  Robert Kocharyan 
Russian pianist Ilya Ramlav to perform in Yerevan Russian pianist Ilya Ramlav to perform in Yerevan 
Armenia`s authorities plan demining of section near Kirants bridge Armenia`s authorities plan demining of section near Kirants bridge 
Situation in Tavush remains tenseSituation in Tavush remains tense
Armenia plans to open consulate general in TabrizArmenia plans to open consulate general in Tabriz
Summer conscription starts in Armenia Summer conscription starts in Armenia 
Armenia`s government proposes reviewing procedure for admission to  higher schoolsArmenia`s government proposes reviewing procedure for admission to  higher schools
Children in Tavush have been forced to fight for their safety -  expert Children in Tavush have been forced to fight for their safety -  expert 
French PM makes speech on 109th anniversary of the Armenian GenocideFrench PM makes speech on 109th anniversary of the Armenian Genocide
Six Combat Brotherhood members released Six Combat Brotherhood members released 
Actions of disobedience start in Armenia Actions of disobedience start in Armenia 
Protest rally calling for unity against Nikol Pashinyan taking place on Yerevan Republic Square Protest rally calling for unity against Nikol Pashinyan taking place on Yerevan Republic Square 
On April 23, commemoration ceremony to 109th anniversary of Armenian Genocide held at  House of Representatives of UruguayOn April 23, commemoration ceremony to 109th anniversary of Armenian Genocide held at  House of Representatives of Uruguay
British MP calls on Israeli officials to respond to attacks on Christians in Jerusalem`s Armenian QuarterBritish MP calls on Israeli officials to respond to attacks on Christians in Jerusalem`s Armenian Quarter
President of Greece: Victims of Armenian Genocide must never be forgottenPresident of Greece: Victims of Armenian Genocide must never be forgotten
Nikos Dendias: Recognition of historical truth is necessary to avoid repeating crimes against humanityNikos Dendias: Recognition of historical truth is necessary to avoid repeating crimes against humanity
Turkish Foreign Ministry continues its policy of denying  Armenian Genocide in Ottoman EmpireTurkish Foreign Ministry continues its policy of denying  Armenian Genocide in Ottoman Empire
Russian Embassy: We mourn together with Armenian peopleRussian Embassy: We mourn together with Armenian people
Abkhazia`s Leader: Today we mourn together with  Armenian peopleAbkhazia`s Leader: Today we mourn together with  Armenian people
Support for Armenian prisoners held illegally in Baku prison: March to TsitsernakaberdSupport for Armenian prisoners held illegally in Baku prison: March to Tsitsernakaberd
`We renew our pledge to never forget` -Joe Biden on Armenian Genocide in  Ottoman Empire`We renew our pledge to never forget` -Joe Biden on Armenian Genocide in  Ottoman Empire
Turkish Peoples` Equality and Democracy Party issues statement on  109th anniversary of Armenian GenocideTurkish Peoples` Equality and Democracy Party issues statement on  109th anniversary of Armenian Genocide
Ruben Vardanyan: Ruben Vardanyan: "Now I understand that principles and values are  much more important than life"
Syrian Parliament delegation came to support Armenia on day of  remembrance of holy martyrs of Armenian GenocideSyrian Parliament delegation came to support Armenia on day of  remembrance of holy martyrs of Armenian Genocide
Jonathan Lacote calls for being on side of memory, truth and justice  regarding Armenian GenocideJonathan Lacote calls for being on side of memory, truth and justice  regarding Armenian Genocide
Pan-Turan movement forming aimed to strangle Armenia - Aram IPan-Turan movement forming aimed to strangle Armenia - Aram I
Armenia`s foreign office issues statement on 109th anniversary of Armenian GenocideArmenia`s foreign office issues statement on 109th anniversary of Armenian Genocide
French president calls for remembering Armenian Genocide French president calls for remembering Armenian Genocide
In 2000, 126 scholars confirmed Armenian Genocide and called on  western democracies to recognize it In 2000, 126 scholars confirmed Armenian Genocide and called on western democracies to recognize it
Armenian-Bulgarian Cultural and Information Center opens in VarnaArmenian-Bulgarian Cultural and Information Center opens in Varna
Armenian authorities obviously intend to satisfy Turkey`s demands  regarding the Armenian Genocide - expert Armenian authorities obviously intend to satisfy Turkey`s demands  regarding the Armenian Genocide - expert 
It`s time to step up to prevent massacres of future - Noubar AfeyanIt`s time to step up to prevent massacres of future - Noubar Afeyan
Balance of forces may change in South Caucasus in case of Armenia`s  withdrawal from CSTO - Imangali TasmagambetovBalance of forces may change in South Caucasus in case of Armenia`s withdrawal from CSTO - Imangali Tasmagambetov
Armenian premier addresses message on 109th anniversary of the  Armenian GenocideArmenian premier addresses message on 109th anniversary of the  Armenian Genocide
Do not confuse cowardice with courage - Karekin IIDo not confuse cowardice with courage - Karekin II
Armenian Security Council Sec not to take part in 12th International  Meeting of High Representatives for Security IssuesArmenian Security Council Sec not to take part in 12th International Meeting of High Representatives for Security Issues
Anyone who renounces lands of Motherland must be cursed and condemned  like fratricide CainAnyone who renounces lands of Motherland must be cursed and condemned  like fratricide Cain
Issue of Armenian Genocide is non-negotiable - neither on  international arena, nor in Armenia itself - Serzh SargsyanIssue of Armenian Genocide is non-negotiable - neither on international arena, nor in Armenia itself - Serzh Sargsyan
Armenia`s Human Rights Defender demands official explanations for  declaring French-Armenian journalist Leo Nicolian persona non grata  Armenia`s Human Rights Defender demands official explanations for  declaring French-Armenian journalist Leo Nicolian persona non grata  
Armenians commemorating victims of Armenian Genocide in Ottoman  Empire Armenians commemorating victims of Armenian Genocide in Ottoman  Empire 
The signing ceremony of bilateral documents took place at the Ministry of Foreign Affairs of TurkmenistanThe signing ceremony of bilateral documents took place at the Ministry of Foreign Affairs of Turkmenistan
Armenia`s government took only limited credible steps to investigate  and punish alleged human rights abuses by former and sitting  government officials and law enforcement authorities - U.S.  Department of StateArmenia`s government took only limited credible steps to investigate  and punish alleged human rights abuses by former and sitting  government officials and law enforcement authorities - U.S.  Department of State
Torchlight procession commemorating Armenian Genocide starts in  Yerevan  Torchlight procession commemorating Armenian Genocide starts in  Yerevan  
New history ushered in - Alen Simonyan  New history ushered in - Alen Simonyan  
Armenian, Azerbaijani experts start specifying border coordinatesArmenian, Azerbaijani experts start specifying border coordinates
Armenian clergyman calls on YUV to remember their mission Armenian clergyman calls on YUV to remember their mission 
17 case of pressure, 41 violation of right to information recorded in  Armenia in 1st quarter, 202417 case of pressure, 41 violation of right to information recorded in  Armenia in 1st quarter, 2024
Armenia`s borders can only be changed by means of referendum -  statement Armenia`s borders can only be changed by means of referendum -  statement 
Official Baku agrees to Armenian, Azerbaijani FMs` meeting in  Kazakhstan Official Baku agrees to Armenian, Azerbaijani FMs` meeting in  Kazakhstan 
Armenian government`s decision restricting press coverage of  wreath-laying ceremony at Armenian Genocide Memorial shameful - UJAArmenian government`s decision restricting press coverage of  wreath-laying ceremony at Armenian Genocide Memorial shameful - UJA
Unilateral concessions to make Voskepar dependent on Azerbaijan -  village head Unilateral concessions to make Voskepar dependent on Azerbaijan -  village head 
Armenian government officials are openly promoting Turkish denial  approaches - ARFDArmenian government officials are openly promoting Turkish denial  approaches - ARFD
In solidarity with protest against situation in Tavush: Citizens  closed Yerevan-Sevan highway; There are also protests in DilijanIn solidarity with protest against situation in Tavush: Citizens  closed Yerevan-Sevan highway; There are also protests in Dilijan
Erdogan calls on Armenian authorities to focus on existing realities  to develop roadmap for normalizing relations with TurkeyErdogan calls on Armenian authorities to focus on existing realities  to develop roadmap for normalizing relations with Turkey
Group of American lawmakers plan to introduce first-ever Azerbaijan  Sanctions Review Act this weekGroup of American lawmakers plan to introduce first-ever Azerbaijan  Sanctions Review Act this week
Bagrat Srbazan in Noyemberyan: our fight today is against liesBagrat Srbazan in Noyemberyan: our fight today is against lies
Citizens close road in Noyemberyan; situation is tenseCitizens close road in Noyemberyan; situation is tense
Suren Papikyan receives delegation led by Chair of France-Armenia  Friendship Group of French Senate Suren Papikyan receives delegation led by Chair of France-Armenia  Friendship Group of French Senate