2014 թ.-ի հունվարի 1-ից առ այսօր շուկայի առաջատար ընկերություններից մեկում` ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունում, ԿԱՍԿՈ ապահովագրատեսակի շրջանակներում քաղաքացիների կողմից ներկայացվել են 287 հայտեր, որոնցից 261-ի համար (հայտերի 90.9%-ը) ընկերությունը կայացրել է ապահովագրական հատուցման տրամադրման որոշում և պատճառված վնասները վերականգնելու համար հաճախորդները ստացել են հատուցումներ, այդ թվում` մինչև 9 միլիոն դրամ երկու տասնյակ խոշոր հատուցումներ:
Աղբյուրի համաձայն, մերժման որոշումները կայացվել են հիմնականում հետևյալ հիմքերով` բացահայտվել է հաճախորդի կողմից հայտնած անարժանահավատ տեղեկատվությունը, անձը պայմանագրում որպես լիազորված վարորդ նշված չի եղել կամ վնասի չափը չի գերազանցել չհատուցվող գումարի սահմանաչափը:
Նշենք, որ 2013թ-ի ընթացքում ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը ճանաչվել է տարվա լավագույն ապահովագրական ընկերություն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը 2013 թվականի արդյունքներով Հայաստանի ապահովագրական շուկայոմ զբաղեցրել է երրորդ տեղն ապահովագրական պրեմիաների ծավալով, րոնք կազմել են 5.8 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 11,7%: Ապահովագրական հատուցումների ծավալով նույնպես ընկերությունն զբաղեցրելէ երրորդ տեղը, որոնք 2013-ին կազմել են 3.3 մլրդ դրամ: Ներկայումս ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն աշխատում է ապահովագրական 11 դասերով: