Մեկնարկեց
երիտասարդների շրջանում մեծ մասսայականություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որն արդեն 3-րդ
տարին անընդմեջ կազմնակերպվում է Ամերիաբանկի կողմից:
«Ամերիա Սերունդ»-ը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային
փորձ չունեցող երիտասարդներին ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական
ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում
շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի
առանձնահատկություններին և հնարավորություն ստանալ աշխատանքային ուղին սկսելու
Ամերիաբանկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի
մամուլի ծառայությունից, «Ամերիա Սերունդ» 3–ի ընտրական փուլը բաղկացած է 3
հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց:
Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կնքվում է ուսնակի
պայմանագիր, իսկ տեսական և պրակտիկ ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին ներկայացվում է աշխատանքի առաջարկ:
Նշենք նաև, որ վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի
մասնակիցներին:
Ամերիաբանկի աշխատակիցների համալրման և ադապտացման խմբի
ղեկավար Օֆելյա Քամալյանը նշում է. «Ծրագրի նախորդ 2 տարիների դրական փորձը և գրանցված լուրջ ցուցանիշները մեզ
ոգեշնչեցին կազմակերպել «Ամերիա Սերունդ» 3-ը: Ծրագրերի արդյունքում Ամերիաբանկում
աշխատանքի առաջարկ են ստացել 2012թ.-ին`27, իսկ 2013թ.-ին` 17 «Ամերիա Սերունդ»-ի
ուսնակ: Մենք բացահայտում ենք բարձր ներուժ և ձգտում ունեցող երիտասարդներին և
հնարավորություն ընձեռում նրանց մասնագիտանալու գործնական միջավայրում: Կարծում
եմ` հենց նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ»:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի
պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը
մինչև ս.թ. մայիսի16-ը ներառյալ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է
և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն
Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է
նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ
ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային
ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Նշենք,
որ «Ամերիաբանկը» հանդիսանում է ունիվերսալ բանկ, որը ներդրումային, կորպորատիվ և
մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր
փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է «Ամերիա
Գրուպը», որի 99.99% մասնաբաժնով: