ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր ի հաճախորդներին տեղեկացրել է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը
10:30–ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա նախապես հայտարարված խաղարկությունն
այն ուսանողների միջև, ովքեր իրենց ուսման վարձը փոխանցել են բանկի կողմից
տրամադրվող «ուսման վարկի» միջոցով սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի
19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
խաղարկությունն իրականացվելու է միայն ներկա գտնվող ուսանողների միջև: Անհրաժեշտ է
խաղարկությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Խաղարկության յուրաքանչյուր
մասնակցին տրամադրվելու է «Մոսկվա» կ/թ–ում խաղարկությունից անմիջապես հետո
«Սուպեր ՄԱՄԱ» գեղարվեստական ֆիլմը դիտելու մեկ տոմս:
Խաղարկվելու են 6 մրցանակ, որոնք ըստ ուսանողի ընտրության կարող են լինել
կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad (արտերկրում սովորող և
հաղթող ուսանողները կստանան դյուրակիր համակարգիչ կամ Ipad):
Աղբյուրի համաձայն, նույն օրը կկայանա նաև Visa Student քարտերի քարտապանների միջև
անցկացվող ամենամյա խաղարկությունը, որին այս անգամ մասնակցելու են Բանկի Visa
Student հիմնական, գործող և գործողության ընթացքում առնվազն մեկ վճարային կամ
կանխիկացման գործառնություն կատարած և ներկայումս ուսանող հանդիսացող
քարտապանները: Նրանց միջև ևս կխաղարկվի 6 մրցանակ: Հայաստանում սովորող և հաղթող
ճանաչված Visa Student քարտապանն իր ընտրությամբ կարող է ստանալ կիսամյակային
ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Արտերկրում
սովորող և հաղթող ուսանողները կստանան Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային
հեռախոս: Մրցանակները կհանձնվեն շահած այն քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015
կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:
Նշենք, որ ուսանողական դեբետային կուտակային բոնուսային «Visa-Student» քարտերի
թողարկմանն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռնամուխ է եղել 2010 թվականին: Քարտերով
նախատեսվում են մի շարք մշակութային և կրթական բոնուսներ: Այդ քարտի քարտապանները,
բանկի և ԱրմենՏել ընկերության միջև համագործակցության շրջանակներում կարող են
անվճար հիմունքներով դառնալ Բիլայն շարժական կապի բաժանորդ և օգտվել 1 դրամ/րոպե
հատուկ սակագնային փաթեթի, ինչպես նաև ինտերնետի և SMS-ծառայությունների հատուկ
փաթեթից:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում գործում է 1996 թվականից:
2006 թվականին բանկի մաժորիտար բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն Credit
Agricole
S.A. բանկային խումբը, 15,56% մասնակցությամբ: Բանկի բաժնետեր է հանդիսանում նաև
SJSC "Sacam International" (Credit Agricole S.A.խմբի անդամ)
ընկերությունը` 12,44%: Ակտիվ քարտերի թվով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գտնվում է
Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում, Visa և MasterCard
միջազգային քարտերին զուգահեռ թողարկելով և սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը:
2011 թվականի հոկտեմբերից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ձեռնամուխ եղավ հայաստանյան
շուկայի համար նորույթ հանդիսացող քարտային պրոդուկտի` American Express քարտերի
թողարկմանը: