Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի ավելի
քան 100 զինծառայողներ եռօրյա դաշտային հավաքների ընթացքում կսովորեն անօդաչու
սարքերի կառավարմանը, հաղորդում է ՌԴ Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը:
Մարզումներն սկսվել են
«Կամխուդ» և «Ալագյազ» լեռնային ուսումնա-մարզական համալիրներում: Դաշտային
պարապմունքների յուրահատկությունը կայանում է նրանում, որ զինծառայողներն լեռնային
վայրերում, ծովի մակերևույթից ավելի քան 1500 մետր բարձրության վրա իրականացնում
են ժամանակակից`«Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օռլան-10» և «Զաստավա» սարքերի
թռիքները, կառավարումն օդում, ինչպես նաև վայրէջքը:
Հայաստանում
տեղակայված ռուսական ռազմական բազայի կողմից անօդաչու սարքերն օգտագործվում են
բարձրադիր լեռնային շրջաններում իրականացվող տակտիկական զորավարժությունների և
բազմակիլոմետրանոց վազքերի ընթացքում` ռազմական հետախուզական նպատակներով:
Անօդաչու սարքերի կառավարման վարչությունում ծառայում են պայմանագրային
զինծառայողներ, որոնք հատուկ պատրաստություն են անցել մասնագիտացվբած
կենտրոններում: