«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա ավտոմոբիլավարների համար: Ակցիայի
շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական փաթեթ գնող հաճախորդներին
Բանկն առաջարկում է անվճար ոչ չիպային MasterCard Standard տեսակի վճարային
քարտեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մինչև 40 000 ՀՀ դրամ արժողությամբ
ապահովագրական փաթեթ գնելու դեպքում հաճախորդներին տրամադրվում է 1 տարի ժամկետով
ոչ չիպային MasterCard Standard քարտեր` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի
և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, իսկ 40 001 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` Mastercard Gold
տեսակի ոչ չիպային վճարային քարտ վերոնշյալ պայմաններով:
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում
անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard,
MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից
օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը
քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, միջազգային քարտերի քանակով, բանկոմատների
և սեփական POS- թերմինալների քանակով, ինչպես նաև կենսաթոշակային քարտերի քանակով Առէկսիմբանկ
- Գազպրոմբանկի խումբը գտնվում է Հայաստանի բանկերի լավագույն տասնյակում (գերակշռում
է VISA-ն): Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը հանդիսանում է միջազգային վճարային
VISA, MasterCard և ազգային ArCa համակարգերի անդամը: Բանկը թողարկում է VISA
Electron, Visa Classic, VISA Gold, VISA Business, Maestro, MasterCard Standard և
MasterCard Gold տիպի քարտեր, ինչպես նաև երկու տեսակի ARCA քարտեր` ARCA Classic
և կենսաթոշակային: 2014 թվականի փետրվարին Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը և Visa
ընկերությունը հայտարարեցին Հայաստանում անկոնտակտ Visa payWave քարտերով վճարների
ընդուման մեկնարկի մասին, դառնալով հայկական առաջին բանկը, որը ներդրեց անկոնտակտ
վճարների ընդունման համակարգը Հայաստանում:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ ձեռք
բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետեմսերի 80%-ը, որը հիմնվել էր 1998 թվականին,
այնուհետև, 2008 թվականի հուլիսին իր մասնաբաժինը դարձրեց 94.15 %, իսկ 2008 թվականի
սեպտեմբերին Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ -
Գազպրոմբանկի խումբ» 100% բաժնետոմսերի սեփականատերը: