Արդեն
մեկ ամիս է, ինչ ԱՄՆ-ից ուղարկվող փոստային ծանրոցները Հայաստան չեն հասնում: Այդ
մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են «Հայփոստ» ՓԲԸ-ում: Ընդ որում` մեկամսյա ուշացումների
պատճառն ընկերությունում չեն կարող բացատրել:
Շատերը, ովքեր ԱՄՆ-ում ծանրոց են պատվիրել ebay-ի կամ
այլ ինտերնետային խանութների միջոցով, մինչ օրս
դրանք չեն ստացել: Հայաստանում DHL ներկայացուցչությունում ԱրմԻնֆո-ի
թղթակցին հաղորդել են, որ իրենք ծանրոցների ուշացմանն առնչվող խնդիրներ ունեն,
սակայն ծանրոցների համատարած չստացմանն առնչվող «գլոբալ խնդիրներ» չունեն:
Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են օպերատիվ պատասխանել և խնդրել են
հարցերը գրավոր ուղարկել` ուսումնասիրման համար:
Կարելի
է ենթադրել, որ բեռները տեղ չեն հասնում Ուկրաինայի իրադարձույթունների
առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Փոստային ծանրոցների
մեծ մասը Հայաստան է փոխադրվում հենց Ռուսաստանով: Այլ երկրներով եկող բեռները տեղ
են հասնում ժամանակին: