2013 թվականի վերջին «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ՀՀ բանկերի շրջանում առաջին տեղն է զբաղեցրել ընդհանուր վարկերի ցուցանիշով` զբաղեցնելով բանկային վարկավորման շուկայի 12.2%-ը: Ապրիլի 18-ին մամուլի ասուլիսում այդ
մասին հայտարարել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
Միջազգային ֆինանսական հաշվետվության
ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան հրապարակված «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ֆինանսական արդյունքների համաձայն, բանկի ընդհանուր վարկային պորտֆելը
(վարկեր և փոխառությունները
հաճախորդներին մինչև պահուստները) 2013թ.-ին աճել է 38.1%` հասնելով մինչև 232.1 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների 76.8%:
Վարկավորման ծավալաների ավելացումն իր հերթին
նպաստել է բանկի ակտիվների զգալի տարեկան աճին. Բանկի ակտիվները 2013թ. ընթացքում ավելացել են 43.1%` հասնելով
302.3 մլրդ ՀՀ դրամ:
2013 թ. ավարտին Բանկը զբաղեցրել է 2-րդ տեղը ՀՀ բանկերի շրջանում համապարփակ ակտիվներով (շուկայի
10.2%):
Բանկի համապարփակ պարտավորությունները, որոնք կազմված են ներքին և արտաքին շուկայից ներգրավված ժամկետային ու ցպահանջ միջոցներից, աճել են 46.4%` հասնելով
265.0 մլրդ ՀՀ դրամի:
Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալն ավելացել է 40.9%-ով և կազմել է 148.9 մլրդ ՀՀ դրամ:
Պարտավորությունների շրջանում նախկինի պես մեծ մասնաբաժին է կազմում հաճախորների միջոցները` 56.2%:
«Անցած տարվա արդյունքներն ամփոփելով կուզեի նշել, որ այն դարձել է Բանկի համար մեծ հաջողությունների և նոր ձեռքբերումների
տարի: Գործունեության հիմնական ցուցանիշների աճը,
շուկայի մասնաբաժնի ավելացումը բոլոր առաջնահերթ ուղղություններով, շուկայական միտումների հմուտ օգտագործումը և տրամադրվող ծառայությունների
որակի շարունակական բարձրացումը լուրջ աշխատանքի արդյունքներ են,
որը կատարվում է Բանկի աշխատակիցների
կողմից ամեն օր և թույլ է տալիս ամեն տարի հասնել նոր նպատակների` հաստատելով ՎՏԲ-Հայաստան Բանկի` որպես ՀՀ առաջատար բանկի կարգավիճակը», - նշել է Յուրի Գուսևը:
Նրա հավաստմամբ, անցած տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը, ինչպես և նախկինում առաջարկել է բանկային ծառայությունների
ամբողջ համալիրը ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար,
մշակել է նոր լուծումներ` ուղղված ծառայությունների հասանելիության
բարձրացմանը, պրոդուկտային շարքը համապատասխանել է հաճախորդների սպասումներին, իսկ տեխնոլոգիական հիմքի կատարելագործումը և սպասարկման բարելավումը թույլ է տվել մեր հաճախորդներին խնայել իրենց ժամանակը:
«Զարգացման մտածված մարտավարությունը
տալիս է իր արդյունքները. ընկերությունների
ու ֆիզիկական անձանց ավելի ու ավելի մեծ թիվ է դառնում Բանկի հաճախորդ: Ովքեր դարձել են մեր հաճախորդը, հաստատում են իրենց հավատարմությունը` օգտվելով Բանկի տրամադրած նոր ծառայություններից
ու պրոդուկտներից», - ընդգծել է բանկիրը:
Բանկը
2013 թվականի արդյունքներով ունեցել է 5.6 մլրդ դրամ շահույթ:
2013թ. Բանկի կապիտալը կազմել է 37.3 մլրդ ՀՀ դրամ: Գործառնական գործունեությունից եկամուտը
2012թ. նույն ցուցանիշների համեմատ ավելացել է 29.3%-ով և կազմել
22,7 մլրդ ՀՀ դրամ:
Կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) 2013թ. արդյունքներով կազմել է 16.7%, իսկ ակտիվների եկամտաբերության
մակարդակը (ROA) կազմել է 2.2%, CIR-ը`54.6%: Անցյալ տարի բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ
458 հազար հաճախորդներին-ֆիզիկական անձանց և 5 հազար հաճախորդներին-իրավաբանական անձանց, փոքր,
միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Բանկը շարունակում էր ընդլայնել իր բաժինը շուկայում ի շնորհիվ ՎՏԲ բրենդի հանդեպ բարձր վստահության և հաճախորդների որակյալ սպասարկմանը: 2013թ. բարեկարգվել են Բանկի 37 մասնաճյուղեր, որտեղ ստեղծվել են հատուկ հատվածներ հաճախորդների տարբեր գործարքների սպասարկման համար, մասնաճյուղերի ներքին և արտաքին տեսքը բերվել է միասնական ոճի, վերանորոգված մասնաճյուղերում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր: « Բանկի գլխավոր խնդիրը իր հաճախորդների համար վստահելի ու պրոֆեսիոնալ գործընկեր լինելն է` ապահովելով որակյալ ու արագ սպասարկում, ինչպես նաև պահպանելով անվտանգությունն ու կայունությունը: Մենք կանգ չենք առնում ձեռք բերված արդյունքների վրա և ձգտում ենք մշտապես զարգանալ, բարձրացնել մեր աշխատանքի որակն ու բիզնեսի արդյունավետությունը: Մենք վստահ ենք, որ 2014թ. կլինի ավելի արդյունավետ ու հեռանկարային, և մենք կամրագրենք վարկային և ավանդային պորտֆելների աճի բարձր տեմպը», - ամփոփել է Յու.Գուսևը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: