Beeline–ը բջջային կապի
կանխավճարային համակարգի շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար բացում է
անվճար մուտք www.beeline.am կայքին։ Այցելելով կայք առանց մեգաբայթային տարիֆիկացման
բաժանորդը կարող է ծանոթանալ Beeline
նորություններին, ծառայություններին, բոնուսային ծրագրերին։
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Օնլայն
Խորհրդատուի» օգնությամբ բաժանորդը կարող է տեղեկանալ Beeline սակագնային
փաթեթներին, ծառայություններին և ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:
Շարժական ինտերնետից օգտվող բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում կատարել
վճարումներն օնլայն, ստանալ տեղեկատվություն ընկերության առաքելության և
պատմության մասին։ Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտության դեպքում կարելի է
հեշտությամբ գտնել ընկերության գործունեության հետ կապված նշանակալի
իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:
«Beeline-ը շարունակում է
հանդես գալ նոր առաջարկներով՝ իր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պարզ ու
հարմար դարձնելով բաժանորդների համար։ Կարծում եմ, որ այս ծառայությունն ավելի մեծ
պահանջարկ կվայելի շարժունակությունը գնհատող երիտասարդների շրջանում և
ուսումնական տարվա նախաշեմին հնարավորություն կտա
ծանոթանալ Beeline նորություններին, սակագնային փաթեթներին, ինչպես նաև
առանց մեգաբայթային տարիֆիկացման ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները», –
նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների
հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ
հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում,
Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում,
Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում,
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 754 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo»,
«Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի
դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի
բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: