Մինսկի
գործընթացը երբեք չի ընկալվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
գործիք; ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ»
կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության գծով նախկին
խորհրդական Աշոտ Մանուչարյանը, մեկբանանելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հարցազրույցը, որում
նա հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքները Ստեփանակերտի համար անընդունելի են:
Նրա ասելով, Մինսկի գործընթացն ի հայտ է եկել որպես
այս տարածշարջանում գործերի կառավարման մի ձևաչափ, որտեղ առավել գործուն
խաղացողներ են Եվրոպան, ԱՄՆ և Ռուսաստանը: «Այդ ձևաչափն ավելի
շուտ կարգավորում է նրանց հարաբերությունները տարածաշրջանում, քան`
տարածաշրջանային գործերը: Եվ այդ պատճառով
տարածաշրջանի ժողովուրդներն ստիպված են լինելու բավականին երկար սպասել խաղաղության, քանի որ
կողմերի շահերը տարածաշրջանում տարբեր են», - նշել է «Ղարաբաղ» շարժման
ներկայացուցիչը: Եվ այդ համատեքստում նա նկատել է, որ Հայաստանի ղեկավարությունն ի
սկզբանե չէր կարծում, թե Մինսկի գործընթացը կարող է ինչ-որ բան լուծել, այլ ակնկալում էր բարիդրացիական հարաբերությունների հաստատում
տարածաշրջանի երկրների հետ և խաղաղության հաստատման, համագործակցության և
բարգավաճման ինչ-որ համակարգի համատեղ հայտագործում: Սակայն, նրա ասելով, խաղաղություն հաստատելու բոլոր փորձերն ի չիք
էին դարձվում այդ խաղացողների կողմից և վերջնական արդյունքում նրանց կողմից
հաստատվում էր բռնատիություն: Միևնույն ժամանակ Մանուչարյանը կարծում է, որ նույնիսկ այդ
երեք ուժերը հանգամանքների գերի են, քանի որ այս տարածաշրջանը աշխարհի
ամենազգայուն կետերից մեկն է, որտեղ այդ ուժերը փորձում են պահպանել գլոբալ դասավորության
հաշվեկշիռ:
«Իսկ ինչ վերաբերում է երկու պետությունների
վերամիավորման մասին Հարությունյանի հայտարարությանը, անշուշտ, հայ ժողովուրդը
ղարաբաղյան գործընթացն ընկալում էր որպես մեկ ժողովրդի երկու մասերի վերամիավորում: Մենք
ապրում էինք մեկ երկրի շրջանակներում, տարբեր պետությունների կազմում, սակայն`
որպես մեկ ամբողջ: Եվ երբ ԽՍՀՄ վերակառուցման ժամանակ վերամիավորմամ
հնարավորություն ստեղծվեց, ի սկզբանե հենց այդպիսի որոշում կայացվեց: Ղարաբաղի մարզային խորհուրդը կայացրել է նման որոշում: Եվ Հայաստանի
Գերագույն խորհուրդն այն պաշտպանել է», - նշել է Մանուչարյանը: Նրա ասելով, ԽՍՀՄ սահմանադրության համաձայն, եթե երկիրը
մտադիր էր դուրս գալ նրա կազմից, ապա անցկացվում էր հանրաքվե և որոշվում ժողովրդի
հետագա ճակատագիրը: Փորձագետը հիշեցրել է, որ Ղարաբաղի ժողովուրդն անցկացրել է
հանրաքվե, իրեն հռչակել առանձին պետություն, սակայն ոչ Ադրբեջանը, ոչ Մոսկվան այն
չեն ճանաչել:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է համարել,
որ Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշումն այսօր առավել համահունչ է Հայաստանի
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, ով վերջերս հայտարարել է, որ Ղարաբաղն ու
Հայաստանը մեկ պետություն են, քան ներկայիս նախագահի դիրքորոշմանը, ով ընդգծել է, թե ՀՀ և
ԼՂՀ երկու տարբեր ինքնիշխան պետություններ են, Մանուչարյանը հայտարարել է. «Անկեղծ
ասած, Քոչարյանի դիրքորոշման մասին ես գիտեմ մեկ բան. Ժամանակին նա գնում էր
Մեղրիի հանձնման: Միգուցե, նրա այդ դիրքորոշումն այսօր փոխվել է, ես, պարզապես,
առայժմ այդ մասին չգիտեմ: Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ապա Սարգսյանի փոխարեն ցանկացած այլ ոք ստիպված
կլիներ դրանք ընդունել, քանի որ Հայաստանի ղեկավարությունն
ստիպված է հաշվի առնել գերտերությունների դիքրորոշումները տարածաշրջանում», -
եզրափակել է Մանուչարյանը:
Ավելի
վաղ առցանց
մամուլի ասուլիսում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ պաշտոնապես
հայտարարել էր, որ
եթե նույնիսկ Լեռնային Ղարաբաղը վերստն դառնա բանակցությունների մասնակից,
մադրիդյան սկզբունքները Ստեփանակերտի համար անընդունելի կլինեն: Մեկնաբանելով
Ադրբեջանին յոթ շրջանների հանձնման հնարավորությունը` ԼՂՀ վարչապետը հայտարարել
էր, որ ազատագրված տարածքները` դա Արցախն է, և այլ տեսակետ լինել չի կարող: Նա նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը մեկ պետություն են: