Հայաստանի
Հանրապետական կուսակցությունը 1998 թվականից
հետո առաջին
անգամ նոր կառավարությունը կձևավորի
միանձնյա: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի
նիստից հետո
հայտարարել է կուսակցության մամուլի
քարտուղար Էդուարդ
Շարմազանովը:
«Մենք կառավարությունը
կձևավորենք միանձնյա, ժողովրդի հետ, մինչև մայիսի 3-ը»,-խոստացել է Շարմազանովը:
Խոսելով իշխող կոալիցիայից «Օրինաց երկիր»
կուսակցության դուրս գալու մասին, Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն
հարգանքով է վերաբերվում այդ կուսակցության որոշմանը: «Հավերժ կոալիցիաներ չեն լինում,
մենք հարգում ենք ՕԵԿ-ի որոշումը, իսկ համատեղ համագործակցությունը համարում
արդյունավետ»,-հայտարարել է մամուլի քարտուղարը, բայց, այնուամենայնիվ, հավելել է,
որ կան քաղաքական ուժեր, որոնք նույն գետը կարող են հինգ անգամ մտնել (ՕԵԿ-ը իր
կուսակցական պատմության ընթացքում մի քանի անգամ ընդդիմությունից տեղափոխվել է
իշխանության ճամբար, և հակառակը.խմբ.):