Եթե ոչ
իշխանական «քառյակը» կարող է որոշ խնդիրներ, նույնիսկ, լուծել, ապա երկարաժամկետ
հեռանկարում այդ ձևաչափի հետագա կենսունակությունն ու արդյունավետությունը լուրջ
կասկածներ է հարուցում: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է քաղաքագետ,
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա ասելով, մինիմում ծրագիրը «քառյակը» կարողացավ
իրագործել` հասավ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Սակայն ողջ խնդիրն այն է, որ
վերջնական նպատակի` լիակատար իշխանափոխության նկատմամբ այդ ուժերի դիրքորոշումներն
արմատապես տարբերվում են միմյանցից: «Օրինակ, այդ չորս խորհրդարանական
խմբակցություններից երկուսը (ԲՀԿ և ՀՅԴ – խմբ.) ընդհանրապես մտադիր չեն բարձրացնել
նախագահի հրաժարականի հարցը, իրենց առջև այդպիսի խնդիր են դնում «Ժառանգությունն»
ու ՀԱԿ-ը, սակայն նրանք բավականաչափ ռեսուրսներ չունեն այդ նպատակն իրագործելու
համար», - նշել է Մինասյանը:
Ինչպես
ընդգծել է քաղաքագետը, «քառյակի» առաջատար ուժը` ԲՀԿ, իր հռետորաբանությունն
զգալիորեն մեղմել է Տիգրան Սարգսյանի հրաժարականից և կառավարության ղեկավարի
պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո: «ԲՀԿ դադար է վերրցել, և ակնհայտ
է, որ այդ ընթացքում գործուն քննարկումներ կընթանան, և, ինձ թվում է, կգտնվեն
փոխզիջումային տարբերակներ ԲՀԿ և ՀՀԿ միջև հետագա փոխգործակցության համար», - ասել
է փորձագետը, հավելելով, որ համանման սցենար կարելի է կանխատեսել նաև ՀՅԴ
պարագայում: