Հայաստանը երկրորդ տեղում է հետխորհրդային այն երկրների
ցանկում, որոնց քաղաքացիներին ԵՄ կողմից ամենից շատն են մերժում դեպի այդ երկրներ
մուտքի վիզաների տրամադրման հարցում: Այս տվյալներն են ներկայացվեծ վիզային ռեժիմի
դյուրացման վերաբերյալ ամենամյա հերթական զեկույցում, որը հրապարակել է Թբիլիսիի
Լիբերալիստական ակադեմիան:
Ինչպես գրում է Democracy & Freedom Watch կայքը, 2013 թվականին Արևելյան գործընկերության ենդամ
երկրների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման մերժումները
եղել առավելագույնս բարձր: Առաջին տեղում Վրաստանն է` 12%, որի հաջորդում են Հայաստան`11%, Մոլդովան` 4,8 %, Ադրբեջանը` 4,2 %,
Ուկրաինան`1,9% Ռուսաստանը`1% և Բելառուսը`0,8 %:
Ընդհանուր
առմամբ, ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում Եվրամիությունը ողջ աշխարհով տրամադրել
է 16.298.225 վիզա: 143 մլն.բնակկչությամբ Ռուսաստանի քաղաքացիներն ստացել են 6.901.421
վիզա, որը կազմում է ընդհանուր տրամադրված վիզաների 42.3 %-ը: Արևելյան
գործընկերության երկրներից ամանաբարձր տոկոսն արձանագրել է Ուկրաինան`9.6 %, որին հաջորդում
են Բելառուսը`4,7 %, Վրաստանը` 0,4%, Ադրբեջանը`0.36 %, Մոլդովան`0,3 % և Հայաստանը`0,2
%: