Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում նախագահը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի կյանքում, ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատեւել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների: Նախագահ Սահակյանը Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական եւ հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը, հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: