Beeline-ը պարգևատրեց «My
Beeline Armenia» մրցույթի մասնակիցներին, որն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում:
Մրցույթի հաղթող ճանաչվեց Աննա Հովհաննիսյանը: Նրա առաջարկը ներառում է հավելվածի դիզայնի բարելավում, GPS համակարգի ներդնում, ձայնային և SMS-ծանուցումներ ստանալու և լեզուն փոխելու հնարավորություն, նորությունների և տեղեկատվական բաժինների ներդնում, բաժանորդի անձնական էջի և հեռախոսների օնլայն պատվերներ կատարելու բաժնի ստեղծում: Աննա Հովհաննիսյանը ստացավ Sumsung Galaxy
S4 հեռախոս: Եվս մեկ մասնակցի` Ավետ Բրուտյանի առաջարկները հավելվածի գլխավոր էջի բարելավման և բաժինների օպտիմալացման վերաբերյալ ևս բարձր գնահատականի արժանացան հանձնաժողովի կողմից: Ավետ Բրուտյանը ստացավ խրախուսական մրցանակ`
Beeline-ի «Ոսկե» հեռախոսահամար:
«Շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնում օգտակար առաջարկների համար: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` մենք ոչ միայն ինքներս ենք աշխատում մեր ծառայությունների և սպասարկման բարելավման ուղղությամբ, այլ նաև այս շարունակական գործընթացում ներգրավում ենք մեր հաճախորդներին: Վստահ եղեք` «My Beeline Armenia» հավելվածի բարելավմանն ուղղված ձեր առաջարկները կիրագործվեն սեղմ ժամկետներում` ավելի պարզ ու հարմար դարձնելով մեր ծառայությունները», - նշեց Հայաստանում
Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«My Beeline
Armenia» մրցույթը մեկնարկել է ս.թ. հուլիսի 16-ին: Հաղթողներն ընտրվել են
Beeline-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Մրցույթին ներկայացված
առաջարկների թիվը գերազանցել է 100-ը:
Նշենք, որ «My
Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից է: Հավելվածի
ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 8719: Հավելվածը հնարավոր է
տեղադրել iOs, Android, Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների,
պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար
հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում:
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 754 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: